00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է փնտրում ՀՔԾ–ն Հրայր Թովմասյանի տանը. մեկնաբանում է փաստաբանը

© Sputnik / Asatur YesayantsАдвокат Юрия Хачатурова Мигран Погосян в здании суда Первой инстанции административного района Шенгавит (27 июля 2018). Еревaн
Адвокат Юрия Хачатурова Мигран Погосян в здании суда Первой инстанции административного района Шенгавит (27 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թովմասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը պնդում է, որ ՀՔԾ քննիչը թույլ չի տվել ծանոթանալ խուզարկության որոշմանը և արգելել է տեսանկարահանել խուզարկության պրոցեսը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Քրեական գործի շրջանակներում Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդումն ու ռեպրեսիվ մեթոդների կիրառումն ակնհայտ է։ Այսօր ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի տանը տեղի ունեցող խուզարկության ընթացքում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Թովմասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Грайр Товмасян - Sputnik Արմենիա
Ակնհայտ ապատեղեկատվություն է. ՀՔԾ–ն պատասխանել է Թովմասյանի պաշտպանի հայտարարությանը

«Դա այնքան ակնհայտ էր, որ նույնիսկ ընթերականերն էին նշում, որ սա քաղաքական գործ է, և իրենք չեն ուզում հետագայում 10 տարի տարբեր քննչական մարմիններում տարբեր հարցերի պատասխանել։ Ակնհայտությունը գալիս էր հենց նրանից, որ քննիչը հասարակ մի խուզարկություն սկսում և իրականացնում է խախտումներով»,– ասաց Պողոսյանը։

ՀՔԾ քննիչները խուզարկություն են կատարում Հրայր Թովմասյանի տանը

Փաստաբանը հայտնեց, որ խուզարկությունը սկսվել է առանց Թովմասյանին ու նրա փաստաբանին խուզարկության որոշմանը ծանոթանալու հնարավորություն տալու։ Բացի այդ, Պողոսյանի խոսքով, խուզարկությանը ներկա ոստիկանության աշխատակիցները որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել, որով դատարանն իրենց իրավունք տված լինի խուզարկություն իրականցնելու։

«Քննիչը տվյալ փաստաթղթերը չներկայացրեց մեզ և սկսեց մեր գնահատմամբ իր անօրինական գործողությունները»,– ասաց փաստաբանը։

Միհրան Պողոսյանը հայտնեց նաև, որ իրենք միջնորդել են խուզարկության ամբողջ պրոցեսը տեսաձայնագրել, որպեսզի, իր խոսքով, հետագայում քրեական գործով երևա, թե ով ինչ գործողություններ է կատարել։ Քննիչն այս միջնորդությունը բանավոր կարգով մերժել է, փոխարենը ինքն է լուսանկարահանումներ կատարել Թովմասյանի բնակարանում։ Այս գործողությունը փաստաբանը որակում է որպես Հրայր Թովմասյանի անձնական կյանքի գաղտնիության խախտում։

«Ես չգիտեմ`քննիչներն ինչ են փնտրում։ Իմ գնահատմամբ` փնտրում են աղաղակող ինչ–որ մի բան, որ հանրությանը կարողանան մատուցել այս պրոցեսի իրական լինելը»,– ասաց Պողոսյանը` հավելելով, որ այս պահի դրությամբ աղաղակող որևէ բան չի գտնվել։

Председатель Конституционного суда Грайр Товмасян после допроса встретился с журналистами (27 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Սա աննախադեպ է». Թովմասյանի տան խուզարկությունը դեռ չի սկսվել, պաշտպանը ասաց` ինչու

Անդրադառնալով ՀՔԾ տարածած հաղորդագրությանը, որտեղ նշված է, որ պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել ծանոթանալու խուզարկության որոշմանը, Միհրան Պողոսյանն ասաց.

«Որոշումն ամբողջությամբ չի ընթերցվել։ Քննիչն իր նախընտրած արտահայտություններն է արտաբերել, ես չգիտեմ` որոշումից, թե` չէ։ Եվ ես ցանկանում էի հավաստիանալ` քննիչի ընթերցածը որոշմանը համապատասխանում է, թե չէ, որոշակի ժամանակահատված հետո քննիչը որոշումը վերցրեց ու արգելեց»։

ՀՔԾ-ն սկսել է գաղտնալսել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի զանգերը. ԶԼՄ

Պողոսյանը հայտնեց նաև, որ այս պահին խուզարկությունը Թովմասյանի տանը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Ընդ որում, նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը ՀՀ գլխավոր դատախազը կայացրել էր դեկտեմբերի 26-ին` ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։

Հունվարի 22–ին տեղեկություն տարածվեց, որ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Հրայր Թովմասյանի հեռախոսային զանգերը գաղտնալսելու, համապատասխան բջջային օպերատորից նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները առգրավելու վերաբերյալ:

Լրահոս
0