Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

© Sputnik / Aram NersesyanСнег в Апаране
Снег в Апаране - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Лорийская область - Sputnik Արմենիա
Տարվա առաջին ուրախացնող լուրը. Հաղպատ տանող ճանապարհը հիմնանորոգվում է

Վարդենյաց լեռնանցքը բեռնատար մեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Սյունիքի մարզի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Աղջիկ ունեցող հայրերի համար, կամ ինչպես էին երևանցի «լավ տղերքը» ազատվում աներես փեսացուից

Լրահոս
0