00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
09:05
5 ր
Թաթուլ Մանասերյան
Այդ ամենը ՀՀ գործընկերների մոտ անխուսափելիորեն առաջացրել է բացասական սպասումներ.Մանասերյան
09:11
9 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
09:21
4 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
32 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
11:08
5 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
11:14
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ռուստամ Բադասյան
Պետեկամուտների կոմիտեն կընդառաջի արտագնա աշխատանքի մեկնողներին, օրենսդրական փոփոխություններ կարվեն․Բադասյան
14:07
10 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արմեն Գրիգորյան
«Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի տարբերակը․Գրիգորյան
17:07
11 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մեր աններելի բացթողումը. չզգացինք, թե ինչպես վերափոխվեցին տարածաշրջանն ու Ադրբեջանը
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Հայկազ Ֆանյան
ՀՀ-ի 2024թ.-ի տնտեսակա աճի մասին Համաշխարհային բանկի զուսպ գնահատականներն ավելի իրատեսական են թվում.Ֆանյան
19:18
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Մհեր Գրիգորյան
Բաքվի հետ սահմանագծման աշխատանքն արդյունավետ է. Մհեր Գրիգորյան
17:07
3 ր
Մհեր Գրիգորյան
Քամիլ Զեյնալիի հարցով Հայաստանը գործողությունների կդիմի. Մհեր Գրիգորյան
17:10
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Միսաք Մանուշյան. «Մեռնում եմ, երբ հաղթանակին մնում է ընդամենը մեկ քայլ»
18:07
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կարևորություն չունեն այս բանավեճերը». Ավինյանը` Վանեցյան–իշխանություն լարվածության մասին

© Sputnik / Aram Nersesyan День Армии в Мемориальном комплексе Ераблур (28 января 2020). Еревaн
 День Армии в Мемориальном комплексе Ераблур (28 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տիգրան Ավինյանը քաղաքական գնահատականներ չի ցանկանում տալ, սակայն կարծում է, որ Վանեցյանի` ԱԱԾ տնօրեն չլինելու փաստն արդեն իսկ շատ բան է ասում։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարծիքով` Արթուր Վանեցյանի և ՀՀ իշխանության միջև ստեղծված այս հեռակա բանավեճերը որևէ կարևորություն չունեն։ Նա այս տեսակետն արտահայտեց Եռաբլուր զինվորական պանթեոնում` լրագրողների հետ զրույցի ընթացքում։

Նմա՞ն եմ մեկին, ով մտավախություն ունի. Փաշինյանին չեն վախեցնում Վանեցյանի «խոստումները»

На встрече с руководящим составом СНБ премьер-министр Никол Пашинян представил нового директора (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վանեցյանն առաջարկում է փոխել վարչապետին

«Քաղաքականապես որևէ կարևորություն չունեն այս բանավեճերը, որովհետև այնտեղ բովանդակություն չկա ուղղակի»,–ասաց Ավինյանը։

Լրագրողի այն դիտարկմանը, թե ի վերջո Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջման փորձի մասնակից եղել է, թե ոչ, Ավինյանը շատ հակիրճ խոսեց. «Ես կդժվարանամ նման գնահատականներ տալ, բայց այն փաստը, որ պարոն Վանեցյանն այլևս ԱԱԾ տնօրեն չէ, բավականին խոսուն է ինքն իրենով»։

«Ախպոր պես, ասա, որ դու չես գրել, պռաշու ծեբյա». մեմեր՝ Փաշինյանի գրառման շուրջ

Հիշեցնենք, որ 2019–ի սեպտեմբերի 16-ին Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը, իսկ ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը։ Դրանից հետո Փաշինյան–Վանեցյան հարաբերությունները սրվեցին, քանի որ Վանեցյանն իր հայտարարության մեջ նշել էր` թող իր հրաժարականը լինի «Կանգ առ»-ի սթափեցնող կոչ։

«Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է». Արթուր Վանեցյանը նոր գրառում է կատարել

Հունվարի 25–ին Կապանում կայացած իր ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե չի՞ վախենում Արթուր Վանեցյանի սպառնալիքներից, որ շուտով կխոսի, ասել էր`արդյո՞ք ինքը նման է մեկին, որ կվախենա Վանեցյանից։

Пресс-конференция и.о. премьер-министра Армении Никола Пашиняна (20 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Շոկի մեջ եմ». Փաշինյանը մեղադրում է Թովմասյանին պաշտոնը պահելու փորձի համար

Անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակմանը, որտեղ նշվում էր, թե Հայաստանում հեղաշրջման փորձ է նախապատրաստվել ու դա արվել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ձեռամբ, վարչապետը չէր հերքել, որ նման փորձ եղել է ու դրանում ներգրավված են եղել դատական համակարգի ներկայացուցիչներ, Սահմանադրական դատարանը «օկուպացրած» պաշտոնյաներ, կրիմինալ շրջանակներ:

«Եթե էդպես ձևակերպենք` կարող ենք նաև դա անվանել հիբրիդային, հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ, հիբրիդային նախապատրաստություններ, և հիմա մենք կարող ենք դրա մասին խոսել, որովհետև այդ պրոցեսը լիարժեք և վերջնականորեն պարտված է և ջախջախված»,– ասել էր վարչապետը` հրաժարվելով կոնկրետ անուններ նշել։

Մեկ օր անց վարչապետի այս հայտարարությանն ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ստացած գրիչի մասին` վարչապետի գրառմանն արձագանքեց ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը` իշխող քաղաքական ուժին առաջարկելով փոխել վարչապետին։

Հրայր Թովմասյանը խոսում է, Նիկոլ Փաշինյանը` ժպտում. «անհերքելի ապացույց» գրիչի տեսանյութը

Լրահոս
0