00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:59
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կորոնավիրուսի բացահայտման համար նախատեսված լաբորատոր թեստ չունի

© Sputnik / Janna PoghosyanРеспубликанский ветеринарно-санитарный и фитосанитарный центр лабораторных услуг
Республиканский ветеринарно-санитарный и фитосанитарный центр лабораторных услуг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում 2 չինացու են մեկուսացրել. մեկին հետազոտում են, քանի որ ջերմություն ունի։ Կորոնավիրուսի կասկածների դեպքում լաբորատոր փորձաքննության արդյունքները պետք է այլ երկրներ ուղարկեն:

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանում այժմ երկու չինացի կա, որոնք մեկուսացված են. նրանցից մեկին հետազոտում են, քանի որ նրանց թույլ չի տրվել հատել Վրաստանի սահմանը ջերմություն ունենալու պատճառով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեղեկությունը հայտնեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» վարակիչ հիվանդությունների և համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին:

«Երկու չինացիներից մեկը չի ունեցել ջերմությունը, մյուսի մոտ 37 աստիճան ջերմություն է գրանցվել: Վերջինս հիմա ռենտգեն ուսումնասիրություն է անցնում, թոքերն են ստուգում: Բացառված չէ, որ նրանք կարող են ունենալ ուղղակի շնչառական վարակ, սակայն երկուսին էլ մեկուսացրել ենք»,-ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ չինացիները վերջին երկու շաբաթվա ընթացքում ապրել են Վրաստանում, հետո նոր Երևան եկել, ուստի նրանց՝ կորոնավիրուսով վարակված լինելու հնարավորությունը մինիմալ է: Հայաստանը, սակայն, չունի կորոնավիրուսի բացահայտման լաբորատոր թեստ՝ ռեագենտ։ Թորոսյանը հայտնեց, որ տարածաշրջանի երկրները նույնպես չունեն նման հնարավորություն:

Пассажиры из Китая в медицинских масках в Международном аэропорту Манилы (23 января 2020). Филиппины - Sputnik Արմենիա
«Հատուկ դիմակները վերջացել են». Չինաստանում գտնվող հայ երիտասարդը` կորոնավիրուսի մասին

Հարցին, թե եթե չունենք թեստ, ապա ինչպե՞ս են վարակի առկայության կասկածի դեպքերը պարզելու՝ Թորոսյանը պատասխանեց, որ եվրոպական երեք երկրների հետ կա պայմանավորվածություն, ըստ որի՝ կարող են նաև այնտեղի հիվանդանոց ուղարկել արդյունքները:

«Կասկածների դեպքում մենք կարող ենք Անգլիա, Ռոտերդամ, Գերմանիա ուղարկել՝ վարակի հաստատման համար: Բացի այդ, կարող ենք նաև Ռուսաստան ուղարկել, քանի որ համագործակցում ենք նաև ՌԴ գործընկերների հետ: Մենք կունենանք այդ թեստերը տասը օրվա ընթացքում, սակայն քանի որ Հայաստանը համարվում է կորոնավիրուսի տարածման ցածր ռիսկայնության երկիր, նախ դրանք տրամադրում են այլ երկրներին»,-ասաց Թորոսյանը:

Հիշեցնենք, որ Չինաստանում արդեն իսկ 5997 մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրանցվել է մահվան 132 դեպք: Հիվանդության հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։

Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։

Լրահոս
0