ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի քայլերը լարվածություն են ստեղծում Կովկասում. Սիդորովը` Վրաստանի մասին

© SputnikГенерал-полковник Анатолий Сидоров
Генерал-полковник Анатолий Сидоров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀԱՊԿ ներկայացուցիչը խոսել է այն սպառնալիքների մասին, որոնք կարող են ի հայտ գալ մեր հարևան երկրում։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի դաշնակիցների գործողությունները Կովկասում չեն նպաստում կայունությանն ու անվտանգությանը։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը։

ԱՄՆ–ն պատրաստվում է պատերազմել տիեզերքում. ինչո՞վ կպատասխանի Ռուսաստանը - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ն պատրաստվում է պատերազմել տիեզերքում. ինչո՞վ կպատասխանի Ռուսաստանը

«Ռազմական անվտանգության մարտահրավերների պահպանմանը նպաստող գործոններից մեկը ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի` Կովկասում ազդեցությունն ամրապնդելու ձգտումն է», – նշեց նա։

Գեներալն ավելացրեց, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը ակտիվորեն զարգացնում են ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ` փորձելով երկիրը դարձնել Ռուսաստանին հակազդելու հիմնական գործիք, տեխնիկական և ֆինանսական աջակցություն են ցուցաբերում։

Ինչո՞ւ է Ռուսաստանն ուժեղացնում Կասպիական նավատորմը

Նրա խոսքով` ամերիկյան և ՆԱՏՕ–ական մասնագետների օգնությամբ տարեցտարի ընդլայնվելու են վրացական ԶՈւ մարտական պատրաստվածության մասշտաբները։ Սրա հետ մեկտեղ Հյուսիսատլանտյան դաշինքը ռազմական ակտիվ գործունեության է ձգտում տարածաշրջանում։

ՀԱՊԿ ներկայացուցչի խոսքով` դրա վկայությունն է այն փաստը, որ ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի նավերն անցած տարի պարբերաբար մուտք են գործել Վրաստանի սևծովյան նավահանգիստներ։

«Քիմհարձակման» հետքերով. Ռուսաստանի գործողություննե՞րն են ապակառուցողական, թե՞ ԱՄՆ–ի

Լրահոս
0