Եվրոպացիները կօգտագործեն Հայաստանի արևը. գործին միացել են ՎԶԵԲ–ն ու IFC–ն

© Sputnik / Aram NersesyanВетряная электростанция "Арац" у города Каджаран
Ветряная электростанция Арац у города Каджаран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Միջազգային ֆինանսական կառույցները տարածաշրջանում առաջին անգամ կֆինանսավորեն արևային կայանի շինարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայաստանում ՎԶԵԲ ներկայացուցչության ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն այսօր` հունվարի 30–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջոցներ կներդնի Հարավային Կովկասում արևային էներգետիկայի խոշորագույն նախագծի մեջ։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании Евразийского межправительственного совета стран ЕАЭС (9 августа 2019). Чолпон-Ата - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ–ն ավելացնում է ՀՀ ներդրումային գրավչությունը. Փաշինյան

Բանկը «Մասրիկ 1» արևային կայանի շինարարության մեջ ներդրում կանի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ միասին, որը Համաշխարհային բանկի ներդրումային կառույցն է։

«Մենք առաջին անգամ միջոցներ կներդնենք Կովկասում նման նախագծի մեջ և կարծում ենք, որ Հայաստանում կան արևային էներգետիկան զարգացնելու այլ հնարավորություններ նույնպես։ Մենք կհետևենք հնարավոր նախագծերին և պատրաստ ենք ֆինանսավորել դրանք»,–ասաց Գվինդաձեն։

Արտահանումները կաճեն ներմուծումներից արագ. ներդրումների համար միջավայր չկա

Հիշեցնենք, որ «Մասրիկ 1» կայանը սկսել են կառուցել 2018թ.–ի ամռանը։ Շինարարության համար Սևանա լճի ափին արևային ճառագայթման բարձր ինտենսիվությամբ տարածք է ընտրվել։ Այն մրցույթով ստացել է նիդեռլանդա–իսպանական կոնսորցիումը (FRV և FSL ընկերությունների), որը պետությանն առաջարկել է ամենացածր գինը` 1 կիլովատ ժամի համար ընդամենը 4,2 ցենտ (մոտ 20 դրամ)։ Կայանի հզորությունը կկազմի 55 մեգավատ։

Հայաստանում կատարված ներդրումները կառավարությանը չեն բավարարում. նախարար

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала