00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մտադրությունների համար քննադատելը տարօրինակ է». ՌԴ–ն լիազորությունները պահպանեց ԵԽԽՎ–ում

© Sputnik / Доминик Бутен / Անցնել մեդիապահոցЗимняя сессия ПАСЕ
Зимняя сессия ПАСЕ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել

Գալիա Իբրագիմովա, Sputnik

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որտեղ վերադարձել է ռուսական պատվիրակությունը, մեկնարկեց սկանդալով։ Բալթյան երկրներն ու Ուկրաինան առաջարկել էին սահմանափակել Մոսկվայի լիազորությունները, բայց չստացվեց։ ՌԻԱ Նովոստին պարզում է` ինչու Եվրոպայի խորհուրդը տեղի չտվեց սադրանքներին։

Անկանխատեսելի ընթացակարգ

Կոնֆլիկտը սկսվեց Լիտվայի պատգամավոր Զինգերիս Էմանուելիսի ելույթից։ Ստրասբուրգում դեռ նոր էր մեկնարկել նիստը, երբ նա առաջարկեց վերանայել ազգային պատվիրակությունների աշխատանքի կարգը և սահմանափակել Ռուսաստանի լիազորությունները։ Պատճառն, ըստ Զինգերեսի, այն է, որ Ռուսաստանի իշխանությունը չի կատարում ՄԻԵԴ–ի որոշումները։

Рабочий визит президента РФ В. Путина во Францию  - Sputnik Արմենիա
Ուկրաինան ուզում է ստեղծել սեփական առասպելը. ինչ է ակնարկել Զելենսկին Լեհաստանում

Չլռեց նաև ուկրաինական պատվիրակությունը։ Կիևին մտահոգել էին Ռուսաստանում գործարկված սահմանադրական բարեփոխումները։ «Եվրոպական համերաշխություն» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն սպառնալիք որակեց Վլադիմիր Պուտինի` միջազգային իրավունքի նկատմամբ Ռուսաստանի օրենսդրությանն առաջնահերթություն տալու առաջարկը: Ուկրաինայի ներկայացուցչի ենթադրեց` եթե այդ փոփոխությունը մայր օրենք մտնի, ապա Մոսկվան կհրաժարվի կատարել ՄԻԵԴ–ի ցանկացած որոշում։

Լատվիայի պատգամավոր Մարիա Գոլուբևան դեմ արտահայտվեց ռուսական պատվիրակության կազմում Ղրիմի ներկայացուցիչների մասնակցությանը` հիմնավորելով, որ Եվրոպայի խորհրդում շարունակում են թերակղզին ուկրաինական տարածք համարել։ Հետևաբար Ղրիմի բնակիչների այցը Ստրասբուրգ լեգիտիմ չէ։ Գոլուբևային զայրացրել էր նաև Ռուսաստանի տարածքում անցկացվող դաշնային և խորհրդարանական ընտրություններում Ղրիմի բնակիչների մասնակցությունը։

Ռուսատյացություն և հակասեմիտիզմ. ում և ինչու է խանգարում Հոլոքոստի մասին հիշողությունը

Բալթյան երկրների պատվիրակությունների դժգոհություններն ուղարկվեցին մոնիթորինգային հանձնաժողով, որը պիտի վերջնական որոշում կայացներ։ ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկյեն չբացառեց, որ ոչ բոլոր պատվիրակությունների լիազորությունները կերկարացնեն։ «Դա շատ անկանխատեսելի ընթացակարգ է,– ասաց նա։

Անհիմն դժգոհություններ

Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտարարեց, որ խորհրդարանականները ձմեռային նստաշրջանը կլքեն, եթե Ռուսաստանի նկատմամբ իսկապես որևէ սահմանափակում մտցվի։

«Հուսամ` խելամիտ մեծամասնությունը նման որոշումներ չի կայացնի», – ասաց նա։

Конференция RT Информация, политика, СМИ: формирование нового миропорядка (10 декабря 2015). Москвa - Sputnik Արմենիա
RT հեռուստաալիքի դիտումները YouTube–ում հատել են 10 միլիարդի շեմը

Տոլստոյը նշեց, որ վաղաժամ են քննարկումներն այն մասին, թե Սահմանադրության մեջ արվող փոփոխությունները ինչ–որ կերպ կազդեն Ռուսաստանի կողմից ՄԻԵԴ–ի որոշումների կատարման վրա։ «Դատապարտել Ռուսաստանին մայր օրենքում փոփոխություններ կատարելու համար, որոնք դեռ քննարկվում են հասարակության շրջանում, տարօրինակ է», – նկատեց ՌԴ պատվիրակության ղեկավարը։

Ռուսական պատվիրակության կազմում Ղրիմի պատգամավորների ներկայությունը Տոլստոյն օրինական համարեց և վկայաբերեց ԵԽ–ի վենետիկյան հանձնաժողովի եզրահանգումները։

«Ես ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական հիմքեր չեմ տեսնում նման դժգոհությունների համար։ Հիմքեր չունենալով` կառչում են ցանկացած պատրվակից», – ընդգծեց Տոլստոյը։

Նրա հետ համակարծիք էր նաև ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը։ Լիտվայի և Լատվիայի հրահրած կոնֆլիկտի հաջորդ օրն իսկ Ռուսաստանի լիազորությունները հաստատվեցին ամբողջ ծավալով։ Ավելին, Պյոտր Տոլստոյը ԵԽԽՎ փոխխոսնակ ընտրվեց ձայների մեծամասնությամբ։

Առանց ռուսական վճարների մնալու սպառնալիք

Հաշվի առնելով, որ ԵԽԽՎ–ում Ռուսաստանի մասնակցությունը վերջերս վերականգնվեց ողջ ծավալով` Պետդումայի պատվիրակները հույս ունեին, որ որևէ նոր սահմանափակում չի լինի։ Անցած գարնանը կազմակերպությունում Մոսկվայի իրավունքների վերականգնմանը կողմ հանդես եկավ ազգային պատվիրակությունների մեծ մասը։ ԵԽԽՎ վենետիկյան հանձնաժողովը հաստատեց, որ Ղրիմի և Դոնբասի շուրջ տարաձայնությունները չեն կարող սահմանափակել ձայնի իրավունքը։

Концентрационный лагерь Аушвиц-Биркенау в Освенциме, на территории которого в 1947 году был создан музей - Sputnik Արմենիա
«Պուլտը» փչանում է. ԱՄՆ–ն էժանագին կեղծիք է ուղարկել Օսվենցիմի զոհերի սերունդների մոտ

Ռուսական պատվիրակությունը ամբողջ կազմով ներկայացավ աշնանային նստաշրջանին։ Այդ ժամանակ նիստը համընկավ Եվրոպայի խորհրդի 70-ամյակի հետ։ Սակայն տոնական միջոցառումների վրա ստվեր գցեցին Ուկրաինայի, Լիտվայի, Էստոնիայի և Վրաստանի պատվիրակների դիվանագիտական ելույթները, որոնք դատապարտեցին Ռուսաստանին ձայնի իրավունքը վերադարձնելն ու համատեղ հայտարարություն արեցին։ Փաստաթուղթը հաշվի առան, սակայն Մոսկվայի լիազորությունների վրա այն չազդեց։ Կիևն ի նշան բողոքի հրաժարվեց մասնակցել ԵԽԽՎ այդ նստաշրջանին։

Որոշումը կազմակերպությունը չվերանայեց նաև այն պատճառով, որ հուլիսին Ռուսաստանը Եվրոպայի խորհրդին վճարեց 2019 թվականի համար նախատեսված անդամավճարը։ Մոսկվան վճարեց նաև նախորդ երկու տարիների անդամավճարները, թեև ԵԽԽՎ–ի աշխատանքին չէր մասնակցել։ Կազմակերպության համար, որի միջոցները սուղ էին, դա կարևոր ներդրում էր։

Նստաշրջանում ռուսական կողմի մասնակցության բացակայության պարագայում ԵԽԽՎ–ն ստիպված էր հրաժարվել մի քանի ենթակառուցվածքային նախագծերից, խորհրդաժողովներից և կլոր սեղաններից, կրճատել աշխատակիցների աշխատավարձերը։ Ստիպված էր սպասել նաև ԵԽ գլխամասի վերանորոգման հարցում։ Արևելյան Եվրոպայի երկրներն ու Ուկրաինան անդամավճարների չափը գերազանցող գումարներ մի քանի անգամ վճարել էին, բայց դա առանձնապես չէր օգնել կազմակերպությանը։

Կանոնադրական խախտումներ

«ԵԽԽՎ–ի դժգոհությունը Ռուսաստանի նկատմամբ քաղաքականացված է։ Մտավախություն ունեն ՌԴ սահմանադրության մեջ արվող փոփոխությունների առնչությամբ, թեև մեր երկրում այդ թեմայով քննարկումները դեռ նոր են մեկնարկել։ Ընդ որում` Եվրոպայի խորհրդի բազմաթիվ անդամ–երկրների սահմանադրություններում վաղուց ներդրված է ազգային օրենսդրության առաջնահերթության մասին դրույթը։ Օրինակ` Գերմանիայում վավերացված օրենքը, որը կապված է մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի հետ, դաշնային օրենքի կարգավիճակ ունի։ Այսինքն` սահմանադրությունն ավելի վեր է, քան փաստաթղթի դիմաց Բեռլինի ստանձնած պարտավորությունները», – ՌԻԱ Նովոստիին հայտնել է Միջազգային հարցերի դաշնային խորհրդի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը։

В Литве хотят запретить доступ к сайту Sputnik: Симоньян в недоумении - Sputnik Արմենիա
Սիմոնյանն առաջարկել է լեհ քաղաքական գործիչների համար գործարկել #ՉեքԱմաչո՞ւմ ակցիան

ԵԽԽՎ–ի աշխատանքի գլխավոր թերությունը, ըստ Կոսաչյովի, այն է, որ պատվիրակություններից շատերը չեն խորանում քննարկվող խնդիրների մեջ և քվեարկում են իներցիայով։

«Ազգային պատվիրակություններից շատերը երկրի կամ խնդրի մասին կարծիք են կազմում տեղական մամուլից։ Ստացվում է` հաճախ արձագանքում են միֆերին և կեղծ սպառնալիքներին։ Բովանդակային առումով դժվար է նրանց համոզել։ Հետևաբար քաղաքական կարևոր խնդիրների լուծումը ԵԽԽՎ-ի այդ գորշ մեծամասնության պատանդն է դառնում», – ասել է նա։

Միջազգային իրավունքի մասնագետ, Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի դասախոս Արթուր Գուլասարյանը ՌԻԱ Նովոստիին պարզաբանել է, որ ԵԽԽՎ ընթացակարգի կանոններով` պատվիրակությունների լիազորությունները կարելի է վիճարկել միայն այն դեպքում, եթե դրանք կոպտորեն խախտվում են։

«ԵԽ–ի կանոնադրությունը ԵԽԽՎ–ին չի լիազորում ինքնուրույն սահմանափակել անդամների իրավունքները։ Առանցքային դերն այդ հարցում ԵԽ նախարարների կոմիտեինն է։ Բացի այդ, ԵԽԽՎ–ի հետ նախարարների կոմիտեի խորհրդատվությունների ընթացակարգ է նախատեսված։ Ակնհայտ է, որ ազգային պատվիրակությունների լիազորությունների միակողմանի սահմանափակումը կանոնադրության դրույթների խախտում է», – ասել է իրավագետը։

«Ռոսիա սեգոդնյան» ԵԽԽՎ-ում․ հալածանքների, բանտի և մասնագիտության հանդեպ հավատի մասին

Լրահոս
0