00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ հայտարարությունը հակառուսական բովանդակություն ու ենթատեքստ չունի». Տիգրան Հակոբյան

Բաժանորդագրվել
Ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում արգելելու մասին հայտարարությունն իրարանցում է առաջացրել հանրության շրջանում։ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչ է ենթադրում իր առաջարկած նոր կարգավորումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը վստահեցնում է, որ ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ իր հայտարարությունը հակառուսական բովանդակություն ու ենթատեքստ չունի։ Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանեց ասուլիսին հետևած եզրակացություններն այն մասին, թե ՀՀ իշխանությունը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում։

Հակոբյանը հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտնել էր` Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։

«Սա սկզբունք է, որ որևէ կապ չունի հակառուսական, հակաամերիկյան կամ հակաեվրոպական դիրքորոշման հետ,– մեր հարցին ի պատասխան ասաց Հակոբյանը։– Երբ ես խոսում եմ օտար հեռարձակողների մասին, ցավոք, միշտ իմ խոսքերն աղավաղվում են ու մեղադրանք են ներկայացնում, որ ես կոչ եմ անում փակել ՌԴ–ից հեռարձակվող ալիքները։ Դա այդպես չէ։ Եթե նույնիսկ հեռարձակվող օտար ալիքները լինեին չինական կամ իրանական, ես նույնը կպնդեի, որովհետև դա համաշխարհային փորձով ստուգված պրակտիկա է, և այստեղ հեծանիվ կամ անիվ հանձնաժողովը չի հորինում»։

Հանձնաժողովի նախագահը նաև շեշտեց, որ այդ տեսակետն ինքն առիթ է ունեցել ներկայացնելու նաև ռուսական կողմին, այդ թվում` ՀՀ–ում ՌԴ դեսպանին, ու հայկական կողմի փաստարկների հետ նրանք համամիտ են եղել։

Իսկ հիմնական սկզբունքը, ըստ Հակոբյանի, հետևյալն է` հանրային թվային մուլտիպլեքսը հանրային մեդիայի այն սոցիալական փաթեթն է, որը հասանելի է տվյալ երկրի ամբողջ բնակչության համար, և իր մեջ ներառում է միայն տեղական արտադրության հեռուստաալիքները։ Օտար հեռուստաալիքները կարող են հեռարձակվել միայն կա՛մ միջպետական պայմանագրի հիման վրա, կա՛մ եթե իրենց մեջ պարունակում են հանրօգուտ, համամարդկային կոնտենտ և չունեն հեռարձակող երկրի քաղաքական կամ պրոպագանդիստական բաղադրիչներ։

Человек перед телевизором - Sputnik Արմենիա
Նախկինում ընտրյալներ կային. ՀՌՀ նախագահը ներկայացրեց հեռարձակողներին տուգանելու դեպքերը

Նշենք, որ այսօր Հայաստանում հանրային մուլտիպլեքս փաթեթում հեռարձակվող արտասահմանյան 4 հեռուստաընկերություն կա` Первый канал, Россия, Культура, МИР և CNN։

Հակոբյանի առաջարկած կարգավորումները МИР հեռուստաընկերությանը չեն առնչվում, քանի որ այն Հայաստանում հեռարձակվում է միջպետական համաձայնագրով։

Չի բացառվում, որ Культура–ն ևս կպահպանվի հանրային մուլտիպլեքսում, եթե դիտարկվի որպես «հանրօգուտ, համամարդկային կոնտենտ» պարունակող ճանաչողական ու ոչ քաղաքական հեռուստաընկերություն։

Այս պարագայում, փաստորեն, արգելքը կարող է վերաբերել միայն ռուսաստանյան Первый канал և Россия հեռուստաընկերություններին ու ամերիկյան CNN–ին։

Ամեն դեպքում այս փոփոխությունները հայաստանյան հեռուստադիտողների կյանքում տեղի կունենան միայն օրենսդրական փոփոխություններից հետո, ամենայն հավանականությամբ` 2021թ–ից։

Իսկ մինչ այդ Հակոբյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ հայտարարված տեսակետը բացառապես իր կարծիքն է հնարավոր կարգավորումների շուրջ։ Հարցի վերջնական լուծումը կտան ՀՀ գործադիր ու օրենսդիր իշխանությունները` հեռուստատեսության ու ռադիոյի ոլորտի նոր օրենսդրության շրջանակում։

«Ես գիտեմ, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքն արդեն մշակվում է, ու ես չեմ կարող ասել` ինչ տեսք կստանա։ Բայց ես պնդում եմ, որ օտար հեռարձակողներ սոցիալական մինիմալ փաթեթում չպիտի լինեն»,– ասաց Հակոբյանը։

ՀՌՀ նախագահի համոզմամբ` ներկա վիճակը նաև անհավասար պայմանների մեջ է դնում տեղական հեռարձակող ընկերություններին, որոնք հանրային մուլտիպլեքսում տեղ չեն ստանում, քանի որ այդ տեղերը զբաղեցնում են արտասահմանյան հեռուստաընկերությունները։

Ամեն դեպքում, եթե անգամ օրենքը առաջարկվող կարգավորումներով ընդունվի ու արտասահմանյան վերոնշյալ հեռուստաալիքները դուրս բերվեն հանրային մուլտիպլեքսից, դրանք կարող են անարգել հեռարձակվել կաբելային օպերատորների փաթեթներում։

Հակոբյանը չի բացառում, որ ոլորտի զարգացման հետ Հայաստանում կարող են ստեղծվել նաև հանրապետական կամ մարզային նշանակության մասնավոր մուլտիպլեքսներ, որոնք ևս կարող են հեռարձակել օտարերկրյա ծրագրեր, եթե, իհարկե, դրանց բովանդակությունը չի հակասում ՀՀ օրենքներին։

Նշենք, որ պաշտոնական տվյալներով` հայաստանյան կաբելային ցանցերում այսօր շուրջ 250 ռուսական հեռուստաալիք է հեռարձակվում, որոնց հեռարձակումը, ՀՌՀ նախագահի հավաստիացմամբ, նոր օրենքը չի արգելի։

Լրահոս
0