00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում սովորող չինացի ուսանողներին խնդրել են տոներին տուն չմեկնել

© Pixabay / PixabayСтуденты в Китае
Студенты в Китае - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի հինգ խոշորագույն պետական համալսարաններում միջոցներ են ձեռնարկվել կորոնավիրուսի տարածումը թույլ չտալու համար։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Ամեն տարի հունվարին արտերկրում ապրող չինացիները հայրենիք են վերադառնում՝ նշելու ամանորյա տոները (Նոր տարին արևելյան օրացույցով)։ Սակայն այս տարի Չինաստանում տարածված կորոնավիրուսի պատճառով Հայաստանում սովորողները որոշել են մնալ այստեղ։

Китайские туристы на Дворцовой площади в Санкт-Петербурге. - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանը կասեցնում է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմը

Sputnik Արմենիան հետաքրքրվել է Երևանի 5 խոշոր պետական համալսարաններում սովորող կամ դասավանդող Չինաստանի քաղաքացիների «ճակատագրով»։

Երևանի պետական համալսարանում ներկա պահին 4 չինացի է սովորում։ Բոլորը ռուսական բանասիրություն են ուսումնասիրում համապատասխան ֆակուլտետում։ Ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ չինացի ուսանողներից ոչ մեկը վերջին շրջանում հայրենիք չի մեկնել։

«Նրանց մոտ քննական շրջան է, նույնիսկ ցանկության դեպքում չէին հասցնի մեկնել և հանգստանալ», – նշեց Բալայանը։

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում Չինաստանից միայն մեկ ուսանողուհի կա, որը նույնպես արձակուրդին տուն չի վերադարձել։

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու երկու դեպք են արձանագրել

Խ. Աբովյանի պետական մանկավարժական համալսարանում կորոնավիրուսի պատճառով ծրագրերն ու դասացուցակը մի փոքր փոփոխվել են։ Համալսարանի մամուլի քարտուղար Դիանա Մարկոսյանը տեղեկացրեց, որ համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում ժամանակ առ ժամանակ Չինաստանից այստեղ եկած մագիստրատուրայի ուսանողները չինարեն են դասավանդում։ Երկուսին համալսարանը հրաժեշտ էր տվել 2019 թվականի դեկտեմբերին, նորերին էր սպասում հունվարին։ Սակայն կորոնավիրուսի պատճառով նոր դասախոսները Հայաստան ժամանել չեն կարողացել։

«Չինական կողմն անձամբ է հայտարարել դասախոսներին ոչ թե հիմա, այլ մեկ ամիս անց ուղարկելու որոշման մասին, և մենք, իհարկե, ընդունել ենք այդ առաջարկը։ Ներկա պահին մեր համալսարանում չինացիներ չկան ո՛չ ուսանողների, ո՛չ դասախոսների շրջանում», – ասաց Մարկոսյանը։

Երևանի Վ. Բրյուսովի անվան  լեզուների և սոցիալական գիտությունների պետական համալսարանում 2009 թվականից գործում է չինարենի ուսումնասիրման Կոնֆուցիոսի ինստիտուտը։ Համալսարանը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ Հայաստան ժամանելու պահից ինստիտուտի որևէ դասախոս երկիրը չի լքել։

Пассажиры из Китая в медицинских масках в Международном аэропорту Манилы (23 января 2020). Филиппины - Sputnik Արմենիա
«Հատուկ դիմակները վերջացել են». Չինաստանում գտնվող հայ երիտասարդը` կորոնավիրուսի մասին

«Կոնֆուցիոսի ինստիտուտի ներկայիս դասախոսները Հայաստան են ժամանել 2019 թվականի օգոստոսին։ Նրանք բուժզննում են անցել և լիովին առողջ են», – գրված է հաղորդագրության մեջ։

Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանում նույնպես չինարենի ուսումնասիրման կենտրոն կա։ Կենտրոնի տնօրեն Նաիրա Անտոնյանը Sputnik  Արմենիայի հետ զրույցում ասաց, որ կենտրոնում ներկա պահին 7 ուսանող է սովորում։

«Կորոնավիրուսի մասին լուրերի տարածման պահից մենք ոչ պաշտոնապես, ընկերաբար մեր ուսանողներին խնդրեցինք Չինաստան չմեկնել։ Հունվարի 25-ին իրենց մոտ Նոր տարի էր, նրանք հավանաբար նախատեսում էին տուն մեկնել։ Սակայն այժմ մտածում են` ինչպես կարող են իրենց ընտանիքները Չինաստանից Հայաստան տեղափոխել։ Ցավոք, արդեն չեն կարող», – ասաց Անտոնյանը։

Հայաստանում 99.9 տոկոսով կորոնավիրուս չկա. Թորոսյան

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում արդեն հասել է 9.5 հազարի, 213 քաղաքացի մահացել է։ 102 427 մարդ այժմ գտնվում է հսկողության տակ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկման պատճառով միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Վարակն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս, վարակվելու դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ–ում, Թաիլանդում, Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում։

Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն։ Բժիշկների խոսքով` կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։ Ռիսկային խմբում են թույլ իմունային համակարգ ունեցողները, երեխաներն ու ծերերը։

Լրահոս
0