00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Պիպոյանը խոսել է կորոնավիրուսի մասին. «Ռիսկային փուլում են սննդամթերքին հպվողները»

© Sputnik / Asatur YesayantsРуководитель департамента оценки риска пищевых цепей Центра эколого-ноосферных исследований Национальной академии наук Армении Давид Пипоян
Руководитель департамента оценки риска пищевых цепей Центра эколого-ноосферных исследований Национальной академии наук Армении Давид Пипоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է չինական մթերքի ներկրման արգելքին:
Պիպոյանը խոսել է «չինական» վարակի մասին. «Ռիսկային փուլում են սննդամթերքին հպվողները»

Դավիթ Պիպոյանը կարծում է, որ շատ կարևոր է հասկանալ` կոնկրետ որ տարածաշրջաններից է ներկրվել մթերքը, որովհետև կա հիվանդության կոնկրետ օջախ, ինչպես նաև, թե որքանով է Հայաստան ներկրված սննդամթերքը մոտ եղել նշված օջախին:

Пассажиры в защитных масках в вагоне метро в Пекине - Sputnik Արմենիա
Ո՞ր դեպքում ՀՀ քաղաքացիները Չինաստանից Հայաստան կտեղափոխվեն. պարզաբանում է ԱԳՆ-ն

«Հիմնական խնդիրը խմբաքանակների հետազոտելիությունն է, որովհետև մի քանի օր է, ինչ արգելված է Չինաստանից կենդանական ծագում ունեցող մթերքի ներկրումը: Ըստ այդմ՝ պետք է հետևել, թե երբ է ներկրվել վերջին խմբաքանակը և ուշադրություն դարձնել հիվանդության գաղտնի շրջանին։ Սննդամթերքի անվտանգության մասով ուզում եմ հիշեցնել, որ վիրուսային հիվանդությունները պատշաճ ջերմամշակման դեպքում ակտիվանում են, իսկ այն մարդիկ, որոնք հպվում են այդ մթերքի հետ, գտնվում են ավելի բարձր վարակման խմբում: Միշտ սիրում եմ նախազգուշական ու կանխարգելման սկզբունքը, սակայն չեմ սիրում, երբ այն վերածվում է խուճապի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց փորձագետը:  

Նրա դիտարկմամբ՝ խուճապային տրամադրությունները կամայական համաճարակների դեպքում, լինի թռչնագրիպ, թե կորոնավիրուս, միշտ առկա են, հետևաբար նրանք, ովքեր ունեն վարակման վախեր, առաջնորդվում են սեփական մտահոգություններով, որքան էլ փորձեն նրանց հետ լուսավորչական ու իրազեկման աշխատանքներ իրականացնել:

Խաչատրյանը` կորոնավիրուսի մասին. «Չինաստանի առումով սպասելն ու հետևելն ավելի ճիշտ կլինի»

Պիպոյանի խոսքով` չինական ռեստորանները վարակով պայմանավորված ունեն հաճախորդների նվազման խնդիր: Այնպես որ նրանք, ըստ Պիպոյանի, նույն խնդրին բախվում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Շիրակում «աչքի տակ» են պահում վերջերս Չինաստանից ժամանած 7 քաղաքացուն

Պիպոյանը խորհուրդ է տալիս համբերատար սպասել, մինչև կանցնի չինական մթերքի արգելքը և կավարտվի հիվանդության գաղտնի շրջանը, իսկ հետո կհայտարարվի, որ մարդիկ կարող են կրկին այցելել չինական ռեստորաններ:

Լրահոս
0