00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հայ մարզչին հաջողվեց Պետդումայի պատգամավորին դարձնել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն

© Sputnik / Aram NersesyanЗаслуженный тренер Армении по боксу Манвел Габриелян
Заслуженный тренер Армении по боксу Манвел Габриелян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1976 թվականից սկսելով իր մարզչական գործունեությունը` Մանվել Գաբրիելյանը բազմաթիվ հաջողություններ է գրանցել: Հայ մարզչի համար բռնցքամարտը եղել և մնում է կյանքի կարևոր զբաղմունք:

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Բռնցքամարտի ՀՀ վաստակավոր մարզիչ Մանվել Գաբրիելյանը մարզչական իր կարիերայի ընթացքում բազմաթիվ հաջողությունների է հասել` մարզելով Եվրոպայի չեմպիոնների: Բայց դա՝ սիրողական բռնցքամարտում: Իսկ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը հայ մարզչի շնորհիվ չեմպիոն է դարձել նաև պրոֆեսիոնալ ռինգում:

© Sputnik / Aram NersesyanՄանվել Գաբրիելյանը իր նոր սանի հետ
Ինչպես հայ մարզչին հաջողվեց Պետդումայի պատգամավորին դարձնել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն - Sputnik Արմենիա
Մանվել Գաբրիելյանը իր նոր սանի հետ

Sputnik Արմենիայի հետ զրույցում Մանվել Գաբրիելյանը պատմում է, որ դեռ երկրորդ կուրսի ուսանող էր, որ սկսեց առաջին քայլերը կատարել մարզչական գործում:

«Զգացի ու հասկացա, որ կարող եմ արդյունքի հասնել: Ու այդպես գնաց և շարունակվեց»,–ասում է Գաբրիելյանը:

Հայաստանի չեմպիոնի կոչումը որպես մարզիկ երկու անգամ նվաճելուց հետո նա սկսեց ռինգում նոր անուններ կերտել:

Армянский нападающий Хоффенхайма Саркис Адамян празднует забитый гол в матче первого дивизиона немецкой футбольной Бундеслиги против дортмундской Боруссии (20 декабря 2019). Зинсхайм - Sputnik Արմենիա
Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի»` ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Գաբրիելյանի սաների բազմաթիվ հաջողությունները Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում նորություն չեն: Նույնիսկ հնարավոր էլ չէ ներկայացնել բոլորին: ՀՀ վաստակավոր մարզչի աշխատանքը շատ վաղուց է տվել իր արդյունքները: Սաներից մեկի՝ Լյովա Կիրակոսյանի անվան հետ էլ կապված է մարզչական կարիերայի կտրուկ շրջադարձը, որից հետո սիրողական բռնցքամարտի հաջողությունները շարունակություն ունեցան պրոֆեսիոնալ ռինգում, ընդ որում՝ Ռուսաստանում: Ո՞վ կարող էր մտածել, որ հայ մարզիչը կկարողանա ռուս հսկա Նիկոլայ Վալուևի հետ դառնալ աշխարհի չեմպիոն:

«Լյովա Կիրակոսյանն ինձ առաջարկեց պատրաստել իրեն և այն ժամանակ ինձ անհայտ գերծանր քաշային բռնցքամարտիկի: Մարզումները պետք է անցկացնեինք Սանկտ Պետերբուրգում: 2000 թվականին մեկնեցի Ռուսաստան` տղաներին Ռուսաստանի պրոֆեսիոնալների առաջնությանը նախապատրաստելու համար: Ու երբ առաջին անգամ տեսա Վալուևին, լեզուս պապանձվեց»- պատմում է Գաբրիելյանը:

© Sputnik / Aram NersesyanՄանվել Գաբրիելյանը և Խաչիկ Չախոյանը Վալուևի չեմպիոնական նկարը ձեռքներին
Ինչպես հայ մարզչին հաջողվեց Պետդումայի պատգամավորին դարձնել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն - Sputnik Արմենիա
Մանվել Գաբրիելյանը և Խաչիկ Չախոյանը Վալուևի չեմպիոնական նկարը ձեռքներին

Վալուևի 2 մ 13 սմ հասակը և 151 կգ քաշն ապշեցրել էին Գաբրիելյանին։

«Մի քանի վայրկյան նայում էի այդ հսկային: Սկզբում հարցրի, թե ինչպես է մարզվել: Զրույցից հետո հասկացա, որ շատ բաներ պետք է փոխել մարզվելու հարցում, բայց նաև հասկացա, որ Վալուևը կարող է չեմպիոն դառնալ» - ասաց Գաբրիելյանը:

2000 թվականին Ռուսաստանի պրոֆեսիոնալների առաջնությունում չեմպիոն դարձան Մանվել Գաբրիելյանի երկու սաները՝ Լյովա Կիրակոսյանն ու Նիկոլայ Վալուևը: Հետո հայ մարզչի հետ մարզվողների թիվն ավելացավ: Բայց ինչպես նշում է Գաբրիելյանը, Կիրակոսյանն ու Վալուևը իր «հիմնական աշխատանքն» էին։

«Երկու մարզում անցկացնելուց հետո ես Նիկոլային ասացի, որ ինքը երկու տարի անց աշխարհի չեմպիոն է դառնալու: Համոզված էի դրանում»,- ավելացրեց Գաբրիելյանը:

Боксерский поединок - Sputnik Արմենիա
Մահացել է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը

Ռուս բռնցքամարտիկը չեմպիոնություն ձեռք բերեց մի փոքր ուշ՝ 2005 թվականին: Բայց մինչ այդ էլ Վալուևն արդեն աղմուկ էր բարձրացրել ռինգում և ուներ չեմպիոնական գոտի՝ WBA inter continental: 2006 թվականին Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) աշխարհի չեմպիոնի որոշիչ գոտեմարտում Վալուևը հաղթեց ԱՄՆ–ն ներկայացնող Ջոն Ռուիսին ու հետագայում երեք անգամ պաշտպանեց այդ գոտին:

Նիկոլայ Վալուևը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրեց 52 մենամարտ, որոնցից 50-ում հաղթեց։ Նա իր կարիերան ավարտեց 2009 թվականին։ Հիմա չեմպիոնը Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր է, բայց կապը հայ մարզչի հետ երբեք չի կտրում: Հակառակը՝ Գաբրիելյանն ինչ մրցաշարի որ գնում է, Վալուևը նրան ողջույնի խոսքեր է հղում համացանցի միջոցով:

© Sputnik / Aram NersesyanՄանվել Գաբրիելյանը իր նոր սանի հետ
Ինչպես հայ մարզչին հաջողվեց Պետդումայի պատգամավորին դարձնել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն - Sputnik Արմենիա
Մանվել Գաբրիելյանը իր նոր սանի հետ

Գաբրիելյանի խոսքով`  Վալուևը ոսկի բնավորություն ուներ։ «Բնատուր ուժից բացի Նիկոլայը նաև շատ աշխատասեր էր: Նրան նայելով՝ չէիր ասի, որ այդ հսկան այդքան բարի ու լավ մարդ կարող է լինել: Իրոք, ոսկի է: Ես շատ ուրախ եմ, որ աշխատել եմ նման մարդու և բռնցքամարտիկի հետ»,- նշում է Գաբրիելյանը:

© Sputnik / Aram NersesyanՍեդա Մինասյան
Ինչպես հայ մարզչին հաջողվեց Պետդումայի պատգամավորին դարձնել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն - Sputnik Արմենիա
Սեդա Մինասյան

Չնայած սպորտի համար պատկառելի տարիքին (նա արդեն 65 տարեկան է), Մանվել Գաբրիելյանը շարունակում է իր մարզչական գործունությունը: Ճիշտ է, հիմա մարզում է ոչ թե խմբի, այլ մեկ բռնցքամարտիկի: Փորձառու մասնագետը չեմպիոնական հնարավորություններ է տեսել պատանի աղջնակի՝ Սեդա Մինասյանի մոտ: Բացի այդ, արդեն ռինգում մարզվում է նրա թոռնիկը` փոքրիկ Մանվել Գաբրիելյանը, որը ութ տարեկան է:

222 մեդալ` մեկ տարվա ընթացքում. հայկական սպորտի նվաճումները 2019 թվականին

Լրահոս
0