Նախկինում և հիմա. Հրայրն արդեն քայլում է առանց ձեռնափայտի

Երիտասարդը հինգ տարի առաջ լուրջ վնասվածքներ է ստացել, բուժվել եվրոպական տարբեր կենտրոններում։ Տեսանյութում միաժամանակ երևում է, թե ինչպես է երիտասարդը քայլում ձեռնափայտով, իսկ հիմա` առանց ձեռնափայտի։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը Facebook–ում տեսանյութ է հրապարակել մի երիտասարդի մասին, որն արդեն կարողանում է ինքնուրույն քայլել։

Генрих Мхитарян подарил машину реабилитационному центру Вооруженных сил - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանն իր ավտոմեքենան նվիրեց Հայրենիքի պաշտպանի կենտրոնին

Տեսանյութին կից գրված է, որ երիտասարդի անունը Հրայր է, նա 2015 թվականին ստացել է պոլիտրավմա՝ գլխուղեղային վնասվածք, ողնուղեղային ծանր վնասվածք՝ ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածքով։ Բուժվել է Եվրոպական տարբեր վերականգնողական կենտրոններում: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն է ընդունվել բավական շատ արտահայտված մնացորդային երևույթներով։Այսօր արդեն կա դրական դինամիկա։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը բացվել է 2018 թվականի հունվարին։ Ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում` ՀՀ նախագահի աջակցությամբ և բազմաթիվ բարերարների ու անհատ քաղաքացիների տրամադրած միջոցների շնորհիվ։

Սելֆի մարտիկների հետ. Փաշինյանը եղել է Հայրենիքի պաշտպանների վերականգնողական կենտրոնում

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала