00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանին բոլոր չինացիներին մեկուսացնելու կարիք կա՞. տեսչական մարմնի պատասխանը

© Sputnik / Aram NersesyanАрмяно-грузинская граница. КПП Баграташен
Армяно-грузинская граница. КПП Баграташен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի պատասխանատուն հայ հասարակությանը հորդորում է կորոնավիրուսի հետ կապված ծայրահեղ հայտարարություններ չանել սոցցանցերում։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Հայկական սոցցանցային տիրույթում շատ օգտատերեր կոչ են անում արգելել չինացիների մուտքը Հայաստան, նաև մեկուսացնել բոլոր նրանց, որոնք կարող են այս կամ այն կերպ կապ ունենալ կորոնավիրուսի հետ։

Այս առթիվ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի պատասխանատու Լիանա Եղիազարյանը facebook-յան իր էջում գրել է. «Համաձայն ԱՀԿ-ի ցուցումների և միջազգային առողջապահական կանոնների՝ եթե տվյալ անձի մոտ չկա որևէ առողջական խնդիր` ջերմություն կամ այլ կլինիկական արտահայտություն (կորոնավիրուսին բնորոշ), ապա նրա հանդեպ որևէ սահմանափակող միջոցառում պետք չէ կիրառել։ (Սա՝ սահմանին բոլոր չինացիներին մեկուսացնելու կարծիքների մասին)»։

Пассажиры в защитных масках в вагоне метро в Пекине - Sputnik Արմենիա
Ո՞ր դեպքում ՀՀ քաղաքացիները Չինաստանից Հայաստան կտեղափոխվեն. պարզաբանում է ԱԳՆ-ն

Եղիազարյանը շեշտել է, որ օն լայն պատվիրված ոչ պարենային ապրանքները կորոնավիրուսի տարածման տեսանկյունից վտանգավոր չեն։ Ինչպես նաև վտանգավոր չեն չինական արտադրության դիմակները, դրանք կորոնավիրուսով վարակվելու ռիսկեր չեն պարունակում։

Գրառման վերջում Եղիազարյանը կատակել է, որ ի վերջո «չինացիները ճապոնացիները չեն․․․»։

Ավելի վաղ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի պատասխանատուն գրել էր կորոնավիրուսի ախտորոշման հետ կապված «բողոքների մասին»։

«Ողջ աշխարհը խոսում է, որ նոր կորոնավիրուսի բուժում են փնտրում, որ դրա ախտորոշիչ թեստերը նոր են մշակվում, իսկ Հայաստանում դժգոհում են, թե ինչու մեր պոլիկլինիկաներում կորոնավիրուսը չի ախտորոշվում ու չի բուժվում։Ողջ պետական համակարգն անցել է սահմանին ուժեղացված հսկողության, որ կանխենք վիրուսը, իսկ մերոնք, մեկ է, բողոքում են, թե ինչու սահմանին չեք ախտորոշում նոր վիրուսը․․․»։

Շիրակում «աչքի տակ» են պահում վերջերս Չինաստանից ժամանած 7 քաղաքացուն

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ Facebook-ում հայտնել է, որ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը Չինաստանի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է։

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում արդեն հասել է 11,1 հազարի, 258 քաղաքացի մահացել է։ 102 427 մարդ այժմ գտնվում է հսկողության տակ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկման պատճառով միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Վարակն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս, դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ–ում, Թաիլանդում, Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում։

Բոլոր վարակները մի տեղում. ինչ կլինի «Նորքի ինֆեկցիոնում»

Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն։ Բժիշկների խոսքով` կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։ Ռիսկային խմբում են թույլ իմունային համակարգ ունեցողները, երեխաներն ու ծերերը։

Լրահոս
0