Լոնդոնում անհայտը անձը դանակով հարձակվել է անցորդների վրա

© AP Photo / Dominic LipinskiПолицейский на Лондонском мосту после инцидента (29 ноября 2019). Лондон
Полицейский на Лондонском мосту после инцидента (29 ноября 2019). Лондон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրավապահ մարմինները կարծում են, որ կատարվածը կապ ունի ահաբեկչության հետ։ Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկացրեց, որ հարձակման հետևանքով կա 2 վիրավոր։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի–Sputnik. Լոնդոնի հարավում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սկոթլանդ Յարդին, տղամարդուն չեզոքացրել են թաղամասի ոստիկանները։

«Ենթադրում ենք, որ մի քանի մարդ վիրավորվել է։ Հանգամանքները պարզվում են»,– նշված է Լոնդոնի ոստիկանության Twitter–ի էջում։

Իրավապահ մարմինները կարծում են, որ կատարվածը կապ ունի ահաբեկչության հետ։ Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկացրեց, որ հարձակման հետևանքով կա 2 վիրավոր։ Նրանց առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

«Որդուս մարմնի վրա 2 կրակոցի հետք կար». հարազատները պատմում են մահացած զինվորի մասին

Լրահոս
0