00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քննությանը չներկայանալու պատրվակ». ՀՔԾ–ն պատասխանել է Գևորգ Կոստանյանի առաջարկությանը

© Sputnik / Asatur YesayantsГеворг Костанян
Геворг Костанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հատուկ քննչական ծառայությունը պատասխանել է Գևորգ Կոստանյանի հայտարարությանը` հայտնելով, որ եթե ուզում է «Մարտի 1»–ի գործով բաց քննարկում լինի, ապա կարող է միջնորդությամբ հանդես գալ։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ առնվազն տարակուսելի է, որ ժամանակին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Կոստանյանը հանդես է գալիս քրեական գործի վերաբերյալ հրապարակային քննարկում կազմակերպելու անիրատեսական առաջարկով. ՀՔԾ–ն հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Կոստանյանի այսօրվա ասածներին։

«Մարտի 1»–ի գործով անցնող Կոստանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ առաջարկում է կազմակերպել հրապարակային քննարկում ՀՀ վարչապետի մոտ կամ իր մասնակցությամբ, ուղիղ հեռարձակմամբ՝ ՀՔԾ պետի և գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների և միջազգային փորձագետների մասնակցությամբ: Նա միայն այդ պայմանով է պատրաստ ՀՀ վերադառնալ։

Александр Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի եղբայրը կհարցաքննվի՞. պատասխանում է Շիրակի դատախազը

«Կոստանյանի առաջարկությունը կարող ենք գնահատել որպես քննությանը չներկայանալու հերթական պատրվակ»,–նշված է ՀՔԾ–ի հայտարարության մեջ։

Կոստանյանը «Մարտի 1»-ի քրգործով ունի մեղադրյալի կարգավիճակ, իսկ նախաքննական մարմին-մեղադրյալ հարաբերությունները կարգավորվում են բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերով։ Համաձայն դրանց` մեղադրյալի, տվյալ դեպքում` Կոստանյանի կամ նրա պաշտպանի խնդրանքը` ուղղված վարույթն իրականացնող մարմնին, պետք է ունենա միջնորդության ձև։ Միջնորդությունը դատավարական ընթացակարգերին համապատասխան ներկայացնելու դեպքում օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվի վարույթն իրականացնող մարմնի կողմից:

ՀՀ իշխանությունն արագացնում է արտահերթ ընտրությունների գործընթացը. Ռոբերտ Քոչարյան

Իսկ ինչ վերաբերում է Կոստանյանի այն հայտարարությանը, որով վերջինս պատրաստակամություն է հայտնել իր ունեցած տեղեկատվությամբ աջակցել «Մարտի 1»-ի գործով 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտմանը, ապա նման հնարավորություն, ըստ ՀՔԾ–ի, Կոստանյանն արդեն իսկ ունեցել է քրեական գործով որպես վկա հարցաքննության ժամանակ:

«Չնայած դրան՝ եթե նա իսկապես ազնիվ է քրեական գործի նախաքննությանն աջակցելու իր նպատակներում, ապա ՀՔԾ–ն կրկին կոչ է անում վերջինիս ներկայանալ և իր ունեցած տեղեկությունները հայտնել նախաքննական մարմնին օրենքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում, այլ ոչ թե հրապարակային ելույթներով և հայտարարություններով հանդես գալ»,–նշված է հայտարարության մեջ:

Депутат от фракции Процветающая Армения Вардан Гукасян на заседании парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գյումրու նախկին քաղաքապետին կհրավիրեն հարցաքննության

Հիշեցնենք` Գևորգ Կոստանյանը դեռևս 2019թ–ի սեպտեմբերին «Մարտի 1-ի» գործով հրավիրվել էր հարցաքննության, սակայն ՀՔԾ–ն հայտնել էր, որ Կոստանյանն արտերկրում է և կվերադառնա 15-20 օրից։ Նա «Մարտի 1»–ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։

Ըստ այդ մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը պահանջել է հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

Մարտի 1-ի զոհերի հուշարձանի տեղադրումը հետաձգվում է. ոչ մի նախագիծ չեն հավանել

Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ նոյեմբերի 24-ին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր տվել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելով դատարան:

Լրահոս
0