Լավ լուր ՀՀ փոխվարչապետից. ՎԶԵԲ տարեկան ժողովը կանցկացվի Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsВице-премьер Армении Тигран Авинян
Вице-премьер Армении Тигран Авинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տիգրան Ավինյանի խոսքով` սա կարևոր ձեռքբերում է և խոսում է Հայաստանի` թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում գրանցած առաջընթացի մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատանքային օրն սկսել է բարի լուրով։ Փոխվարչապետը շտապել է տեղեկացնել, որ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի որոշմամբ 2021թ-ի տարեկան ժողովը կանցկացվի Հայաստանում։

Ветряная электростанция Арац у города Каджаран - Sputnik Արմենիա
Եվրոպացիները կօգտագործեն Հայաստանի արևը. գործին միացել են ՎԶԵԲ–ն ու IFC–ն

«Քիչ առաջ ստացել ենք Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի որոշումը: Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր»,- Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է նա։

Տարեկան ժողովը, որը  Բանկի կարևորագույն միջոցառումն է նախատեսված է գարնանը։

Հայաստանը նոր վարկ կվերցնի. կառավարությունում զարմացա՞ծ են. «Փաստ»

«2021թ․ գարնանը Հայաստանը լինելու է #ՎԶԵԲ 69 անդամ երկրների, ինչպես նաև այլ հյուրերի ուշադրության կենտրոնում։ Սա կարևոր ձեռքբերում ու թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում Հայաստանի գրանցած առաջընթացին տրված արժանի գնահատական է»,- նշել է փոխվարչապետը։

Ավինյանը նաև հայտնել է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի միջոցառումն անցկացվի ամենաբարձր մակարդակով։

Լրահոս
0