00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մորս շիրիմն էլ են քանդել». «Սպարտակի» հայ ֆուտբոլիստը` Բաքու գնալու արգելքների մասին

© Sputnik / Валерий Левитин / Անցնել մեդիապահոցПрезидент Союза ветеранов футбола России Александр Мирзоян
Президент Союза ветеранов футбола России Александр Мирзоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալեքսանդր Միրզոյանը ծնվել է Բաքվում, բայց հիմա նրա մուտքն Ադրբեջան արգելված է։ «Սպարտակի» նախկին անդամը խոսել է Բաքու գնալու անհնարինության մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի Ֆուտբոլի վետերանների միության նախագահ, 68–ամյա Ալեքսանդր Միրզոյանը Sportbox պարբերականին տված հարցազրույցում պատմել է, որ շատ կցանկանար մեկնել Բաքու` մոր շիրիմին, բայց նրա մուտքն Ադրբեջան արգելված է։

«Հայկական գերեզմանատունը, որտեղ մորս շիրիմն է, քանդել են, օդանավակայան տանող ճանապարհ են գցել։ Հավատս չի գալիս», – ասել է Ալեքսանդր Միրզոյանը։

Российско-израильский блогер Александр Лапшин перед началом пресс-конференции (22 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հաստա՞տ Լապշիններ չեք. Բաքվում զբոսաշրջիկներին շփոթել են բլոգեր Լապշինի հետ

Միրզոյանի մայրն ազգությամբ ռուս է, ծնվել է Ստալինո (այժմ Դոնեցկ) քաղաքում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա արտաքսվել է, գերի ընկել, այնտեղ էլ ծանոթացել է Բագրատ Միրզոյանի հետ, ով ծնունդով Արցախից էր։ Պատերազմից հետո զույգը տեղափոխվել է Բաքու, որտեղ 1951թ–ին ծնվել է Ալեքսանդր Միրզոյանը։

«Երբ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում  Ռուսաստանը խաղում էր Ադրբեջանի հավաքականի հետ նույն խմբում, ես կազմակերպել էի երկու երկրների վետերանների թիմերի խաղեր։ Ադրբեջանցիները խաղացին մեզ մոտ և սպասում էին պատասխան այցի։ Ես բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ, ադրբեջանցի ընկերներս ասում էին` արի, մենք կխնդրենք ղեկավարությանը հարթել երկիր մուտք գործելու հետ կապված խնդիրները։ Բայց չստացվեց, հիմա ես չեմ կարողանում գնալ Բաքու», – պատմել է ֆուտբոլիստը։

Չնայած սպորտի համար պատկառելի տարիքին` Միրզոյանը վերջին անգամ մարզակոշիկ է հագել հունվարի 9–ին։ Բայց նա խոստովանում է, որ երկար խաղալ չի կարողանում` ոտքերն այտուցվում են։

«Ադրբեջանահայերի հանդեպ եղածը պետք է քննվի միջազգային դատարանում». Ուլուբաբյան

«Ես ալերգիա ունեմ սինթետիկ ծածկույթից, ուստի 5-7 րոպեով դուրս եմ գալիս դաշտ և ավարտում։ Դա բավական է, որովհետև ավելի երիտասարդ խաղացողներ կան։ Ես իմն արդեն խաղացել եմ...», – ծիծաղելով պատմում է ֆուտբոլիստը։

Միրզոյանի առաջին ֆուտբոլային ակումբը Բաքվի «Նեվթչին» է եղել, երկրորդը` Երևանի Արարատը, իսկ երրորդը` Մոսկվայի «Սպարտակը»։ «Սպարտակի» կազմում Ալեքսանդր Բագրատովիչը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ Այժմ Միրզոյանը Ռուսաստանի ֆուտբոլային միության անդամ է և ՌԴ ֆուտբոլի վետերանների միության նախագահ։

Լրահոս
0