00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պոզները խոսել է Մանթաշյանի ու Էյվազովի միջև ծագած սկանդալի մասին

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցВладимир Познер
Владимир Познер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հաղորդավարը անդրադարձել է ադրբեջանցի տենոր Յուսիֆ էյվազովի և հայ սոպրանո Ռուզան Մանթաշյանի «ճակատամարտին», որը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցիալական ցանցերում։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Հայտնի հաղորդավար, գրող և լրագրող Վլադիմիր Պոզներն ամոթալի է համարում սոցիալական ցանցերում արյան տենչը և միմյանց նկատմամբ դրսևորած ատելությունը։ Նա իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառնալով Յուսիֆ Էյվազովի և Ռուզան Մանթաշյանի հետ կապված աղմկահարույց դեպքին։

Հունվարի 13–ին տեղեկություն տարածվեց, որ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը` տենոր Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է Դրեզդենի օպերային փառատոնի բացմանը (փետրվարի 7–ին) նույն բեմում ելույթ ունենալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ` պատճառաբանելով երգչուհու հայ լինելը։ Փառատոնի կազմակերպիչները հայտարարեցին, որ Էյվազովը նման բան չի ասել, իսկ Մանթաշյանն էլ ընդհանրապես հրավիրված չի եղել փառատոնին։ Agence Massis Opèra ֆրանսիական համերգային գործակալությունը, որի հետ աշխատում է Մանթաշյանը, իր հերթին հայտարարեց, որ Մանթաշյանն իսկապես պետք է հանդես գար փառատոնի բացմանը, սակայն ելույթը չեղարկվել է։ Ավելի ուշ SemperOpernball–ի ղեկավարությունը հարցը լուծեց, և երգիչները փետրվարի 7-ին միասին ելույթ կունենան նույն բեմում։

«Իհարկե, արվեստում ազգություն կա այն իմաստով, որ կա ռուսական արվեստ, ֆրանսիական... Այդ առումով, բնականաբար, կա։ Ես հիանալի հասկանում եմ, թե ինչ նկատի ուներ Սաթին, և այդ առումով համաձայն եմ նրա հետ։ Ինչ վերաբերում է պաշտպանությանը... Ես նույնիսկ չգիտեի, թե ինչ է տեղի ունեցել, ի՞նչ սկանդալ է եղել», – նշեց լրագրողը։

Պոզները տարօրինակ է համարում, որ Էյվազովն իր խոսքերի ապացույց չներկայացրեց (որ չի հրաժարվել ելույթ ունենալ Մանթաշյանի հետ. խմբ.)։ 

Сати Спивакова  - Sputnik Արմենիա
«Եթե Մանթաշյանն ու Էյվազովը միասին բեմ դուրս գան...». բացառիկ հարցազրույց` Սպիվակովայի հետ

«Տարօրինակ պատմություն է, այնպես չէ՞։ Ընդհանրապես սոցիալական ցանցերում նկատվող արյան տենչը, այն ատելությունը, որը հորդում են միմյանց դեմ, շատ ամոթալի բան է։ Այո, երկու երկրների միջև խնդիրներ կան։ Կան լուրջ խնդիրներ։ Բայց ինչպիսի հաճույքով են մարդիկ նետվում այդ կեղտի մեջ (կներեք արտահայտության համար)», – իր տարակուսանքը հայտնեց հաղորդավարը։

Նա ասաց, որ հրաժարվում է այս հարցում դատապարտել ինչ–որ մեկին կամ ինչ–որ մեկի կողմն անցնել։

«Ես ճշմարտության կողմից եմ։ Իսկ ճշմարտությունն այն է, որ նման բան չի եղել... ինչ–որ մեկին ձեռնտու էր ուռճացնել այս պատմությունը։ Շատ ուրախ եմ, որ Յուսիֆը փաստաբան է վարձել և դատի է տալու բոլոր նրանց, ովքեր տարածել են այդ լուրը, որովհետև նա արվեստի մարդ է։ Եվ բոլորովին կարևոր չէ` ադրբեջանցի է, թե ոչ։ Սա է իմ կարծիքը», – եզրափակեց Պոզները։

Հիշեցնենք, որ հայտնի ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը` Սաթի Սպիվակովան, պաշտպանել էր Յուսիֆ Էյվազովին։

Լրահոս
0