ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունն «Արիության համաստեղություն» խորագրով ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ այսօր երկու մրցանակ շնորհեց Sputnik Արմենիային։ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով «Լավագույն տեղեկատվական ծրագիր ռադիոյով» անվանակարգում վկայագիր ստացավ Sputnik Արմենիա ռադիոկայանի «Լուրերի» թողարկումը։ Իսկ «Տեղեկատվական գործակալությունների ամենաակտիվ լրագրող» անվանակարգում մրցանակի արժանացավ Sputnik Արմենիա միջազգային լրատվական գործակալության լրագրող Հովհաննես Շողիկյանը։

Բացի այդ, «Հեռուստատեսային տեղեկատվական լավագույն ծրագիր» համարվեց «Շանթ» ՀԸ–ի «Հորիզոն» լրատվական ծրագիրը` լրագրող Արփի Սուքիասյան։

Իսկ «Լավագույն հոդված տպագիր ԶԼՄ–ներում» անվանակարգում վկայագիր շնորհվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող Լիանա Սարգսյանին։
ԱԻՆ-ում օպտիմալացման հետևանքով որևէ փրկարար աշխատանքից չի ազատվելու. Ցոլակյան
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նույնպես արժանացավ մրցանակի` որպես «Արագ արձագանքող լավագույն լրագրող»։

«Լավագույն նյութի հերոս» անվանակարգում վկայագիր շնորհվեց «Արմենպրես» լրատվական գործակալությանը և լրագրող Լիլիթ Դեմուրյանին` «Կրակի մեջ նետվողները» հոդվածի համար։ Լիլիթ Դեմուրյանի հերոսը` փրկարար ծառայության կապիտան Արմեն Ալեքսանյանը նույնպես մրցանակի արժանացավ։

«Մալաթիա մոլում» բռնկված հրդեհի ժամանակ արված լուսանկարների համար «Դեմքով դեպի հերոսը» անվանակարգում մրցանակի արժանացավ «Ֆոտոլուր» լրատվական գործակալության լրագրող Վահրամ Բաղդասարյանը։ «Լավագույն վերլուծական ծրագիր» մրցանակի արժանացավ նաև Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան հաղորդաշարն իր «911» հավելվածի համար։ Այլ գործընկերներ նույնպես մրցանակների արժանացան։
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց` կարևորն այն է, որ մարդկանց աշխատանքը փորձում են գնահատել։
Անտառներում ուզում են ճանապարհ բացել. ծառահատումներն անխուսափելի՞ կլինեն