Առաջիկա օրերին Հայաստանի զգալի մասում ձյուն է գալու. եղանակի տեսություն

© Sputnik / Asatur YesayantsДевушка на площади Республики
Девушка на площади Республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանի առանձին վայրերում նաև քամին է ուժգնանալու։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, փետրվարի 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Կանխատեսումը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Առաջիկա օրերին Հայաստանի զգալի մասում ձյուն է գալու. եղանակի տեսություն - Sputnik Արմենիա
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-7-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում տեղումներ են սպասվում փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ը։ Տեղումներ են հնարավոր նաև այսօր։ Փետրվարի 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի 5-7, գիշերը` 0-2 աստիճան տաքության սահմանում։

ՀՀ քաղաքացիներից 9–ը կմնան Չինաստանի կարանտինի գոտում

Լրահոս
0