Ֆուտբոլը կորցրեց, ըմբշամարտը գտավ. ինչպես Արթուր Ալեքսանյանը ընտրություն կատարեց

© Sputnik / Asatur YesayantsЦеремония назначения Артура Алексаняна национальным послом ЮНИСЕФ в Армении (18 ноября 2019). Еревaн
Церемония назначения Артура Алексаняна национальным послом ЮНИСЕФ в Армении (18 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Պարզվում է` օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ֆուտբոլի մեծ սիրահար է: Հայ ըմբիշի կուռքը բրազիլացի Ռոնալդոն է: Ալեքսանյանի թիմակից Կարապետ Չալյանն էլ թենիս է նախընտրում և ուրախանում է Ռաֆայել Նադալի հաղթանակներով:

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Հունահռոմեական ոճի ըմբիշները լարված պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա Հռոմում փետրվարի 10–16-ը։ Օլիմպիական ավանում կայացած մարզումներին հետևել է նաև Sputnik Արմենիայի թղթակիցը, իսկ հանգստի ժամին ըմբիշների հետ զրույցը որոշ գաղտնիքներ է բացել մեր սիրելի մարզիկների մասին։

Чемпион мира по тяжелой атлетике 2018 Симон Мартиросян - Sputnik Արմենիա
«Տարվա ծանրամարտիկ». Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է աշխարհում լավագույնի կոչմանը

Պարզվում է`Արթուր Ալեքսանյանն այնքան է սիրել ֆուտբոլը, որ տատանվել է` ֆուտբոլի՞ստ դառնալ, թե՞ ըմբշամարտիկ։ Վճռորոշ և ինչպես պարզվեց ճիշտ ընտրության «մեղավորն» Արթուրի հայրն՝ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը:

«Ֆուտբոլն աշխարհի լավագույն մարզաձևն է ինձ համար, հիմա միգուցե ըմբշամարտից հետո(ծիծաղում է): Իրոք շատ եմ սիրում և՛ խաղալ, և՛ դիտել միլիոնների խաղը: Փոքր ժամանակ էլ մտածում էի ֆուտբոլիստ դառնամ, թե ըմբիշ: Քանի որ հայրս ըմբիշ է, գնացի ըմբշամարտի մարզադահլիճ, ու լավ է, որ ամեն ինչ այդպես էլ եղավ»- ասեց Ալեքսանյանը:

Որս, ձկնորսություն, մոտոցիկլ, գիրք և ֆուտբոլ. ի՞նչ կապ ունի այս ամենն ըմբշամարտի հետ

Ըմբիշներին մարզելու արանքում մեզ հետ զրույցում մարզիչ Գևորգ Ալեքսանյանը հիշում է, որ առանձնապես չի նկատել, որ որդին մանուկ հասակում տարված է եղել ֆուտբոլով. «Ֆուտբոլ խաղալ շատ էր սիրում: Բայց այն ժամանակ բակում ֆուտբոլ խաղում էին բոլոր երեխաները: Ես միշտ էլ մտածել եմ որդիներիս` ըմբիշ դառնալու մասին, ու նրանք գնացին այդ ճանապարհով: Կարծում եմ` ճիշտ ընտրություն ենք կատարել»- ժպտալով պատմում է Գևորգ Ալեքսանյանը:

Արթուրն էլ անմիջապես ներկայացնում է այն ամենը, ինչը կապում է ֆուտբոլն ու ըմբշամարտը` ֆուտբոլի դինամիկան շատ մեծ օգուտ է տալիս ոտքերի մկանների զարգացմանն ու դիմացկունությանը։ Դրա համար նրանք հիմա էլ են ֆուտբոլ խաղում:

Борец Артур Алексанян во время встречи греко-римских борцов после окончания ЧМ-2019 в аэропорту Звартноц (19 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և ոսկե մեդալ նվաճել

«Ժամանակին ըմբշամարտի հավաքականում մենք տղաներով պայքարում էինք իրար դեմ, քանի որ և՛ «Ռեալի», և՛ «Բարսելոնայի» երկրպագուներ շատ կային թիմում: Հիմա այդ պայքարը մի քիչ թուլացել է, բայց միևնույնն է` եթե հնարավորություն եմ ունենում դիտելու արքայական թիմի խաղը, բաց չեմ թողնում: Իսկ բրազիլացի Ռոնալդոյին համարում եմ լավագույնը: Հա, մեկ էլ չմոռանամ նշել իմ հարազատ «Շիրակին», որի ոչ մի խաղ բաց չեմ թողնում, եթե ազատ ժամանակ եմ ունենում»- ասում է Արթուրը:

Գյումրեցի ևս մեկ ըմբիշ՝ Կարապետ Չալյանը, որը հավաքականի համար ապահովել է օլիմպիական ուղեգիր Տոկիո-2020 հանդես գալու համար, նույնպես սպորտային այլ նախասիրություն ունի։ «Երկար ժամանակ ուշք ու միտքս եղել է ըմբշամարտը, բայց երբ առաջին անգամ թենիս խաղացի, հասկացա, թե ինչքան գեղեցիկ ու օգտակար մարզաձև է: Մկանային ամբողջ համակարգն աշխատում է թենիսի ժամանակ, իսկ դրանից ավել ինչ է հարկավոր ըմբիշին: Շատ եմ սիրում թենիսն ու Ռաֆայել Նադալի երկրպագուն եմ»- ասեց Կարապետ Չալյանը և շտապում մարզումների:

222 մեդալ` մեկ տարվա ընթացքում. հայկական սպորտի նվաճումները 2019 թվականին

Հունահռոմեական ոճի ըմբիշները մարզական այս կարևոր ստուգատեսին պատրաստվում են ինչպես որ հարկն է: Հավաքականի ըմբիշների մարզումը դիտելը մեծ հաճույք պատճառեց: Ըմբշամարտին բնորոշ ամեն ինչ կարելի էր տեսնել գորգի վրա: Չկար միայն լարվածություն, որովհետև մարզվում էին թիմակիցները: Հավելենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ներկայացված է լինելու բոլոր տասը քաշային կարգերում:

Լրահոս
0