Վահագն Վերմիշյանին անհայտ անձինք տարել են. տեսանյութ

© Photo : Screenshot / Youtube / Hraparak dailyОбыски в Комитете по градостроительству Армении
Обыски в Комитете по градостроительству Армении - Sputnik Արմենիա
Վերմիշյանին ուղեկցել են վերելակ։ Երբ փորձել են նրանից պարզաբանում ստանալ, ոմն մեկը չի ներկայացել, հրմշտել և դուրս է հանել դռնից այն կողմ։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Քիչ առաջ անհայտ անձինք, որոնք խուզարկություն էին իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, իրենց հետ տարան Վերմիշյանին և նրա համակարգիչները։ Տեղեկությունը հայտնում է hraparak.am–ը։

«Մենք ականատես եղանք այն պահին, երբ Վերմիշյանին ուղեկցում էին վերելակ։ Երբ փորձեցինք նրանից պարզաբանում ստանալ, ոմն մեկը, որը, ինչպես մյուս բոլորը, չներկայացավ, հրմշտեց և դուրս հանեց դռնից այն կողմ, չնայած, որ արդեն տեսել էր լրագրողի վկայականը։ Մյուս ենթադրյալ իրավապահները նույնպես չներկայացան»,– գրում է կայքը։

hraparak.am–ն այսօր գրել էր, որ Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով, Վերմիշյանը հերքել է իր առնչությունը այդ քրեական գործին։

Հայտնի է` ովքեր են խուզարկել Վերմիշյանի աշխատասենյակը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի օգնական-մամուլի քարտուղար Ջեմմա Համբարձումյանը Sputnik Արմենիային հայտնեց միայն, որ այս պահին խուզարկող մարմինն արգելում է որևէ նկարահանում իրականացնել տարածքում։ Հարցին, թե Վերմիշյանին տարել են իր առանձնասենյակից, թե ոչ, Համբարձումյանը պատասխանեց` տեղյակ չէ։

ԱԱԾ-ն խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք է բացահայտել քաղաքապետարանում

Հիշեցնենք, որ Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ է նշանակվել 2019 թվականի մարտի 21-ին։

Երևանում ապօրինի շինարարության համար կաշառել է պաշտոնատար անձի. հարուցվել է քրեական գործ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала