00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում վթարված երթուղայինի վարորդը խմած չի՞ եղել. մանրամասներ «Արմենիա» ԲԿ–ից

© Sputnik / Karen YepremyanБольница
Больница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Արմենիա» ԲԿ տեղափոխված 99 համարի վթարված երթուղայինի վարորդի սթափության աստիճանը ստուգվել է։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Երևանի Իսակովի պողոտայում վթարված 99 համարի երթուղայինի վարորդի արտաշնչած օդի մեջ առկա է եղել 0,091 մգ ալկոհոլ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Արմենիա» բժշկական կենտրոնի ապահովագրության բաժնից, որտեղ էլ տեղափոխել էին նրան։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի Իսակովի պողոտայում 99 համարի երթուղայինը բախվել է մարդատար ավտոմեքենային, ապա ծառին։ Վթարի հետևանքով 6 ուղևոր տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ։ Որոշ կայքերում լուրեր տարածվեցին, որ վարորդը խմած է եղել։

«Վարորդը ասել է, որ նախորդ օրը տնական օղի է խմել»,–հայտնեցին «Արմենիա» ԲԿ–ից։

Акция протеста импортеров автомобилей перед зданием КГД (27 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի սահմանին 300 մեքենա է մնացել. ներկրողները բողոքում են կառավարության շենքի մոտ

Վթարի հետևանքով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 3 անձ` վարորդը և առջևում նստած երկու տղամարդիկ։ Երեքն էլ հետազոտվելուց և անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել, չնայած մեկը բժիշկների ցուցումով հոսպիտալացման կարիք է ունեցել։ Քիչ առաջ, սակայն, «Արմենիա ԲԿ» է դիմել վթարի հետևանքով տուժած ևս մեկ քաղաքացի, որը գլխացավեր է ունեցել։

Ի դեպ, վարչական իրավախախտումների մասին օրենքի 126–րդ հոդվածը սահմանում է, որ անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.8 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.4 միլիգրամից ավելի է։ Ստացվում է, որ ըստ գործող օրենքի, 99 համարի երթուղայինի վարորդը չի համարվում ոչ սթափ, քանի որ նրա արտաշնչած օդի մեջ առկա է եղել 0,091 մգ ալկոհոլ։

138 վարորդ 1 տարի ժամկետով զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից. տեսանյութ

Ի դեպ, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, թե թիվ 99 համարի վարորդը, որն այսօր հարբած վիճակում վթարի է ենթարկվել Իսակովի պողոտայում, առավոտյան դիսպետչերական կետում պարտադիր գրանցում չի անցել:

Снег в Ереване - Sputnik Արմենիա
Հայտնի է` արդեն քանի վարորդ է 2 տարով զրկվել վարելու իրավունքից. տեսանյութ

«Ըստ գործող կարգի, վարորդն ամեն օր առավոտյան պետք է ներկայանա երթուղին սպասարկող դիսպետչերական կետ, ստանա կնքված ուղեգիր, անցնի համապատասխան զննությունն ու դուրս գա երթուղի: 99 համարի «Գազելը» վարող Օնիկ Ադամյանն այսօր առավոտյան «դիսպետչերանոց» չի մտել, ուղեգիր չի ստացել, զննություն չի անցել»,–գրել է Կարապետյանը:

Նրա խոսքով` Ադամյանի վարորդական ապագան պարզ կլինի Ճանապարհային ոստիկանության որոշումից հետո. խմածության գրանցված աստիճանի դեպքում մեքենա վարելը պատժվում է վարորդական իրավունքից զրկումով՝ 1 տարի ժամկետով:

Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ 99 համարի երթուղայինի վթարի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։

Հայաստանում վարորդներին ոչ թե կհորդորեն, այլ կստիպեն 4 ամիս երթևեկել ձմեռային անվադողերով

Հիշեցնենք, որ վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ են կատարվել և խստացումներ եղել. սեպտեմբերից ոչ սթափ կհամարվեն այն վարորդները, որոնց մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.2 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.1 միլիգրամից ավելի կլինի։

Լրահոս
0