00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրայր Թովմասյանի ու ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու նախագիծը չընդունվեց

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Мой шаг" Саргис Ханданян на внеочередном заседании парламента (9 июля 2019). Еревaн
Депутат от фракции Мой шаг Саргис Ханданян на внеочередном заседании парламента (9 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քվեարկությունից առաջ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի նախագծին:

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ չընդունվեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը: Նախագիծը չընդունվեց 36 դեմ և 87 ձեռնպահ ձայներով:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քվեարկությունից առաջ տեղեկացրեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի նախագծին:

«ՍԴ–ի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծումը պետք է տրվի հանրաքվեի միջոցով: «Իմ քայլը» խմբակցությունն այս անգամ ձեռնպահ կքվեարկի»,- ասաց նա:

Հիշեցնենք` ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ էր գումարել և օրակարգում ընդգրկել 2 հարց` «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը և «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը»։

Վերջինով առաջարկվում էր 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Председатель конституционного суда Грайр Товмасян в конституционном суде (5 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Տեղի է ունենում պրոցես, որի գնահատականը պատմությունը կտա. Հրայր Թովմասյան. տեսանյութ

Նույն հոդվածը նախատեսում էր նաև նրանց թափուր մնացած տեղերի լրացման կարգը։ Նոր թեկնածուներին պետք է առաջադրեն հաջորդաբար` կառավարությունը, հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը:

«Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը»,–նշված էր նախագծում։

Նախագիծն ընդունվելու դեպքում փոփոխություններն ուժի մեջ պետք է մտնեին պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ընդ որում` օրակարգի մնացած նախագծերով առաջարկվում էր, որ ընդունվելու դեպքում նոր դրույթն օրենքի ուժ ստանա առանց ՀՀ նախագահի ստորագրության ու առանց ՀՀ ՍԴ կողմից Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու, քանի որ առաջարկվող փոփոխությունները հենց այդ կարգավորումն էին նախատեսում։

Արտահերթ նիստի առաջին րոպեներին, սակայն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը հետ է կանչել իր երկու նախագծերը` ըստ երևույթին, ինչ–որ տեխնիկական խնդիրների պատճառով։

Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու». Փաշինյանի ելույթն ԱԺ-ում

Նա նաև հայտնեց, որ իշխող խմբակցությունն այսօր կրկին միջնորդել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար։

Ավելի ուշ ԱԺ–ն երկրորդ անգամ սկսեց արտահերթ նիստը ու րոպեներ անց ընդհատեց այն։ Վահագն Հովակիմյանն «Իմ քայլի» առաջարկը ներկայացրեց ընդմիջումից հետո վերսկսված նիստի ժամանակ։

ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը ներկայացրած վերջնական նախագծով «Իմ քայլն» առաջարկում է ՀՀ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունը դնել համաժողովրդական հանրաքվեի։

Ավելի քան 7 ժամ տևողությամբ արտահերթ նիստում ԱԺ–ն քննարկեց ու չընդունեց ներկայացրած օրինագիծը` դրանով ապահովելով այդ օրինագիծը հանրաքվեի դնելու հնարավորությունը։

Այս պահին հայտարարված ընդմիջումից հետո ԱԺ–ը քվեարկության կդնի նաև Սահմանադրության փոփոխության նախագիծը հանրաքվեի դնելու նախագիծը։

Լրահոս
0