Վանաձորյան սպանության հետքերով. 20-ամյա երիտասարդ է ձերբակալվել

© Sputnik / Asatur YesayantsДиректор компании "Спайка" Давид Казарян в здании суда административных районов Кентрон и Норк-Мараш (8 апреля 2019). Еревaн
Директор компании Спайка Давид Казарян в здании суда административных районов Кентрон и Норк-Мараш (8 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սպանությունից հետո կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել է առերես հարցաքննություն։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակչի սպանության գործով ձերբակալված կա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երեկ հայտնել էինք, որ Վանաձորում բնակվող մի կին իրենց տանը հայտնաբերել էր ամուսնու դին՝ բռնության հետքերով։

«Նախնական տվյալներով՝ տուժողը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքները ստացել է իր տանը՝ նույն թաղամասի բնակչի հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում:
Վերջինս, որը Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 2000թ., ձերբակալվել է՝ 57-ամյա տղամարդուն սպանելու կասկածանքով»,– նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել է առերես հարցաքննություն, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ, վերցվել նմուշներ, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

Գյումրեցի կնոջ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողն իրեն մեղավոր չի ճանաչում. պաշտպան

Լրահոս
0