Քանի մարդ է Հայաստանում թունավորվել շմոլ գազից

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ջեռուցման սեզոնը սկսվելուց հետո Հայաստանում շմոլ գազից թունավորումների թիվն ավելացել է։ Մահվան ելքեր էլ են եղել, երբ ամբողջ ընտանիք է զոհ գնացել։ 2019 թվականին դեպքերի թիվն աճել է։

Շմոլ գազից թունավորումը տեղի է ունենում աննկատ, քանի որ այն չունի ոչ գույն, ոչ հոտ։

Ինչպես խուսափել շմոլ գազից և օգնել թունավորվածին. ԱԻՆ–ի հայտարարությունը

Ախտանշանները, որոնք դրսևորվում են գրեթե աննշան կերպով, զարգանում են աստիճանաբար: Առաջանում է մկանային թուլություն, գլխապտույտ, ականջներում աղմուկ, սրտխառնոց, փսխում, քնկոտություն։ Շմոլ գազի մեծ քանակության դեպքում այն հանգեցնում է մահացու թունավորման։

Շմոլ գազից ամբողջ ընտանիքը թունավորվել է. հիվանդանոց տեղափոխված 5–ից 3–ը երեխաներ են

Անհրաժեշտ է անպայման հիշել, որ գազասարքերի շահագործման ժամանակ լուսամուտ բացելով ու սենյակը հաճախակի օդափոխելով պետք է ապահովել թարմ օդի մշտական հոսք։

Սահմռկեցուցիչ դեպք Նոր Հաճնում. տանը հայտնաբերվել են տատի ու 4 թոռների դիերը

Լրահոս
0