«Լա՞վ ես, կյանքս, իմ անունը` Գոքոր Տիգրանյան». մեքսիկացին հայերեն է խոսում. տեսանյութ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համացանցում տարածվող տեսանյութը, որի հերոսը հայերեն խոսող մեքսիկացին է, շատ է դուր եկել հայերին։

Համացանցի հայկական տիրույթում մի տեսանյութ է տարածվում, որում մեքսիկացի տղամարդը միրգ է վաճառում և հայերեն խոսում իրեն նկարահանողի հետ։

Швед поет армянскую песню - Sputnik Արմենիա
Շվեդը հայկական ռաբիս է երգում. տեսանյութ

«Լա՞վ ես, կյանքս,– հարցնում է նա ու ավելացնում,– գործերս լավ ա, փողը լավ ա»։

Երբ հարցնում են` անունդ ի՞նչ է, պատասխանում է. «Գոքոր Տիգրանյան»։

Առանց նյարդայնացնող մուղամի. Հին Երուսաղեմում հայկական ժողովրդական երգեր են հնչում

Դատելով տեսանյութի մեկնաբանություններից` նկարահանումը կատարվել է ԱՄՆ–ում։ Օգտատերերից մեկը գրել է. «Մեզ մոտ անգլերենը չստացվեց, իրենք հայերեն սովորեցին»։

Մեկ ուրիշն էլ նշել է. «Հայերենը միջազգային լեզու է դառնում»։

Երրորդն էլ եզրակացրել է, որ հայերը սովորելու բան ունեն այս տղամարդուց։

«Հայերեն խոսող միակ մարդն է, որ ասում է գործերը լավ ա, փողը լավ ա։ Սովորենք այս մարդուց»,– գրել է նա։

Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում

Լրահոս
0