00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թավշյա», բայց ոչ քաղաքական. ովքե՞ր են «եվրատեսիլյան» ցանկություն ունեցող Արությունովները

© Sputnik / Armenuhi MkhoyanСергей и Николай Арутюновы и Hayat band представили песню "Ha, Take a Step" в Hayat Music Hall (7 февраля 2020). Гюмри
Сергей и Николай Арутюновы и Hayat band представили песню Ha, Take a Step в Hayat Music Hall (7 февраля 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի երգիչ և երգահան Նիկոլայ Արությունովը որդու՝ Սերգեյի հետ Հայաստանում է: Նրանք ուզում են Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլում» և չեն բացառում, որ մի օր էլ Ռուսաստանից կտեղափոխվեն Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայր և որդի Արությունովները, որոնք «Դեպի Եվրատեսիլ» նախագծին մասնակցում են «Ha,Take a Step» երգով, շատ անգամներ են եղել Հայաստանում, բայց պատրաստվում են ավելի հաճախ գալ. երկու պատճառ կա` «Եվրատեսիլն» ու գենետիկան։ Նրանք իրենց ցանկությունների, երգի ու արմատների մասին պատմեցին Sputnik Արմենիայի թղթակցին։

«Չենք բացառում, որ մի օր էլ մշտական բնակություն հաստատենք Հայաստանում, բայց մինչ այդ ավելի պարբերաբար ենք լինելու այստեղ, Հայաստանի հանդեպ սերը մեզ գենետիկորեն է փոխանցվել»,- ասաց հայրը` Նիկոլայ Արությունովը։

Փետրվարի 15-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կանցկացվի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն 12 թեկնածու։ Նիկոլայ և Սերգեյ Արությունովները նրանց թվում են։

© Sputnik / Armenuhi MkhoyanՍերգեյ և Նիկոլայ Արությունովներ
«Թավշյա», բայց ոչ քաղաքական. ովքե՞ր են «եվրատեսիլյան» ցանկություն ունեցող Արությունովները - Sputnik Արմենիա
Սերգեյ և Նիկոլայ Արությունովներ

«Այս տարի մրցույթին Հայաստանը ներկայացրած մասնակիցը պետք է գրավի ամենաբարձր հորիզոնականները, իսկ ամենալավը հաղթի ու մրցույթը հաջորդ տարի տեղափոխի Հայաստան»,- ասաց որդին` Սերգեյ Արությունովը։

Նա նշեց, որ թեև իրենց երգի տեսահոլովակն ունի «թավշյա հեղափոխության» տեսարաններ, սակայն երգը քաղաքական ենթատեքստ չունի։

Արությունովի խոսքով` «Ha, Take a Step»-ը Հայաստանի ժողովրդի ցանկությունների ու առաջ գնալու մասին է։

© Youtube / Сергей АрутюновКлип Сергея и Николая Арутюновых "Ha, Take a Step"
«Թավշյա», բայց ոչ քաղաքական. ովքե՞ր են «եվրատեսիլյան» ցանկություն ունեցող Արությունովները - Sputnik Արմենիա
Клип Сергея и Николая Арутюновых "Ha, Take a Step"

Հայր և որդի Արությունովները (իրականում՝ Տեր-Հարությունյան) ծնվել են Մոսկվայում: Հայերեն չեն խոսում, բայց սովորում են։

Նրանց նախնիները Ռուսաստանում են հայտնվել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո։

Եղեռնի ժամանակ Տեր-Հարությունյանների ամբողջ գերդաստանից ողջ է մնացել միայն Նիկոլայի պապը: Նա հայտնվել է Ռոստովում, փոխել է անուն–ազգանունը՝ Նժդեհ Տեր-Հարությունյանը դարձնելով Նիկոլայ Արությունով, իսկ 1922 թվականին տեղափոխվել է Մոսկվա: Նժդեհ Տեր-Հարությունյանը զոհվել է Հայրենական մեծ պատերազմում:

«Չեմ կարող կոնկրետ ասել, թե որտեղից է իմ պապը փախել թուրքական ջարդից, բայց ամբողջ գերդաստանից միայն ինքն է ողջ մնացել ու տեղափոխվել Ռուսաստան: Պապս 15 տարեկան է եղել այդ ժամանակ: Այնտեղ քանի որ Նժդեհ Եղիշևիչ Հարությունյանը դժվար է եղել արտաբերել, նրան կոչել են Նիկոլայ Արությունով: Ինձ պապիս պատվին են Նիկոլայ անվանել»,-պատմեց Նիկոլայ Արությունովը:

Ասում է՝ Նժդեհ պապը սիրել է երգել, չի բացառվում, որ երգելու տաղանդը հենց նրանից է փոխանցվել:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍերգեյ և Նիկոլայ Արությունովներ
«Թավշյա», բայց ոչ քաղաքական. ովքե՞ր են «եվրատեսիլյան» ցանկություն ունեցող Արությունովները - Sputnik Արմենիա
Սերգեյ և Նիկոլայ Արությունովներ

Նշենք, որ Նիկոլայ Արությունովը 62 տարեկան է։ 1979 թ-ին ստեղծել է սեփական խումբը, որը կոչվել է «Բլյուզի լիգա» («Лига блюза»): Կարեն Կավալերյանի հետ գրել է 2014 թվականին Սոչիում կայացած օլիմպիական խաղերի հիմնը։ Նա հանդես է գալիս երաժշտական տարբեր ժանրերում` բլյուզ, ռոք-բլուզ, սոուլ, ֆանկ, հարդ-ռոք:

29 տարեկան Սերգեյ Արությունովը շարունակում է հայրիկի գործը` երգում է, ստեղծագործում, «Լիգա» խմբի մենակատարն է։

Երկուսն էլ մասնակցել են ռուսական «Ձայնը» նախագծին։

Ադրբեջանական հաշվեհամարն ու Ջամալայի չեղարկված համերգը. «որտե՞ղ է թաղված շան գլուխը»

Լրահոս
0