«Ցնցող կին». Գարիկ Մարտիրոսյանը պարծենում ու հպարտանում է իր կողակցով. տեսանյութ

© Sputnik / Asatur Yesayants Гарик Мартиросян и Жанна Левина на красной дорожке Comedy Club (15 сентября 2018). Еревaн
 Гарик Мартиросян и Жанна Левина на красной дорожке Comedy Club (15 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գարիկ Մարտիրոսյանը իր միլիոնավոր հետևորդներին ցույց է տվել, թե ինչ ուժեղ կին ունի։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Հայտնի հաղորդավար ու շոումեն Գարիկ Մարտիրոսյանը հումորային տեսանյութ է հրապարակել  Instagram-ի իր էջում կնոջ՝ Ժաննա Լևինայի մասնակցությամբ։ Տեսանյութում Ժաննան բռնցքամարտի ձեռնոցներով հարվածում է տանձիկին, իսկ Մարտիրոսյանը նրան խորհուրդներ է տալիս։

«Ցնցող կին»,–տեսանյութին կից գրել է Մարտիրոսյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

Հայտնի զույգի հետևորդները մի շարք հաճոյախոսություններ են գրել նրանց հասցեին։ Օգտատերերի մի մասն էլ հումորային մեկնաբանություններ է գրել։

Սիրունիկը, Ջոկերն ու Էրոսը նշում են ծննդյան տարեդարձը. լուսանկարներ

«Իմ կինն էլ սկզբում այդպես թեթև էր մարզվում, իսկ հիմա վախենում եմ անգամ գարեջուր խմել», «Գեղեցկուհի և հրաշք կին, առողջություն ու  սեր ձեր ընտանիքին», «հիանալի զույգ եք»,–գրել են նրանք։

Հասուն աղջիկները լուսանկարվում են «կենդանի» ծաղիկների հետ. Ժաննա Լևինա

Լևինան և Գարիկ Մարտիրոսյանը միասին են ավելի քան 20 տարի։ Նրանք ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականի ամռանը ծնվեց նրանց առաջնեկը, նրան կոչեցին Ժասմին։ Մարտիրոսյանների որդին` Դանիելը, լույս աշխարհ եկավ 2009 թվականի հոկտեմբերին։

Լրահոս
0