Հրայր Թովմասյանի սանիկն ազատ արձակվեց

© Sputnik / Максим Богодвид / Անցնել ֆոտոբանկМолоток судьи
Молоток судьи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Սահմանադրական դատարանի նախագահի սանիկին վերջին չորս ամսում երկրորդ անգամ են կալանքից ազատում։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Դատարանն ազատ է արձակել ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին։ Տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Վերաքննիչ դատարանը ազատ արձակեց Նորայր Փանոսյանին»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Փանոսյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Նորայր Փանոսյանը Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ է եղել 2011-14 թվականներին։

Նա կալանավորվել էր 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, ազատ արձակվել` նոյեմբերի 6-ին։ Երկրորդ անգամ կալանավորվել էր հունվարի 9-ին։

Լրահոս
0