Կոնստանտին Օրբելյանը շահել է դատն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության

© Sputnik / Aram NersesyanХудожественный руководитель Национального академического театра оперы и балета им. Спендиаряна Константин Орбелян
Художественный руководитель Национального академического театра оперы и балета им. Спендиаряна Константин Орбелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Կոնստանտին Օրբելյանն օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում կշարունակի աշխատել մինչև պայմանագրի ավարտը՝ 2020-ի օգոստոսի 3-ը։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ դատարանն իր օգտին որոշում է կայացրել, և նա կրկին ստանձնել է օպերային թատրոնի տնօրենի պարտականությունները:

Константин Орбелян на пресс-конференции в преддверии концерта памяти Петроса Айказяна (18 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կոնստանտին Օրբելյանը խոսել է իր և նախարարության դատական գործի մասին

«Փետրվարի 10-ից կրկին թատրոնի տնօրենն եմ։ Իմ՝ դատը շահելուց հետո, նախարարությունը դիմել էր վերաքննիչ, սակայն վերաքննիչը մերժել էր նախարարության բողոքը»,–ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով` թատրոնի տնօրենի պաշտոնում շարունակելու է աշխատանքը մինչև պայմանագրի ավարտը՝ 2020-ի օգոստոսի 3-ը։

Հիշեցնենք` Կոնստանտին Օրբելյանը դատի էր տվել ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը`  պահանջելով անվավեր ճանաչել իրեն աշխատանքից  ազատելու` մարտի 28–ի հրամանը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 8-ին վճիռ էր կայացրել հօգուտ Օրբելյանի։ Սակայն նախարարությունը վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացրել` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։

«Կգրկեմ ու կհամբուրեմ Նազենի Ղարիբյանին». Օրբելյան

Օրբելյանն «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել էր 2017թ. օգոստոսի 3–ին։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала