ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի –Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի տարածքում այսօր ցերեկը, փետրվարի 13-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը, 14-ի և 16-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, 12-13-ն առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
© official site of the MES of RAՕդերևութաբանական կանխատեսումներ

Օդերևութաբանական կանխատեսումներ
Ըստ օդերևութաբանական կանխատեսումների` փետրվարի 14-ի, 16-ի ցերեկը, 12-ի գիշերը, 15-ին տեղումները կդադարեն:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-13-ն գիշերը աստիճանաբար կբարձրանա 8-10, ցերեկը՝ 5-7 աստիճանով:
Երևանում այսօր երեկոյան ժամերին սպասվում է ձյուն, իսկ գիշերը առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է -1-ից +1, երեկոյան -4-ից -6, գիշերը` -10-ից -12 աստիճան։