00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու են նենեցները եղջերուների հետ տունդրայից տեղափոխվում անտառ

© Sputnik / Asatur YesayantsПородистые кавказские олени в "Национальном парке Дилижан"
Породистые кавказские олени в Национальном парке Дилижан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նենեցների դժվար, բայց հետաքրքիր կենսակերպին է անդրադարձել ՌԻԱ Նովոստին, պատմել եղջերուներին նրանց նվիրվածության մասին և խոսել է գիտնական Միխայիլ Գոլովատինի հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik, Մարիա Մարիկյան. Բուք ու բորան, քամի, ձնամրրիկ. անդրբևեռում կենդանիների համար կեր որոնելիս եղջերվապահները պատրաստ են  ցանկացած փորձության։ Եթե նախկինում հյուսիսային եղջերուներին բավականացնում էին տունդրային բարիքները, ապա Յամալան յուրացնելուց հետո արոտավայրերը քչացել են։ Հիմա պետք է տունդրայից գնալ անտառ և վերադառնալ ծովածոցով, որով կարելի է անցնել միայն ձմռանը։ Դա վտանգավոր ու երկար ճանապարհ է։

Дилижанский национальный парк - Sputnik Արմենիա
Տավուշում սկսել են անտառներն ավելի քիչ թալանել. ինչի հույս ունի մարզպետը

Ոչ բոլոր եղջերվապահներին է դուր գալիս նման կենսակերպը. ոմանք միշտ մնում են անտառում։ Սակայն հյուսիսային եղջերուները կարող են չհարմարվել նոր պայմաններին։

Տունդրայից անտառ

Ալեքսանդրա Տերյոխինան սոցիալական մարդաբան է և Լաբիտնանգի քաղաքում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուրալի բաժնի Բույսերի և կենդանիների էկոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող։ Գրեթե տասը տարի ուսումնասիրում է Յամալի եղջերվապահների կյանքը և կենցաղը։ Հունվարին կնոջ և գործընկեր Ալեքսանդր Վոլկովիցկու հետ միասին վերադարձել են հերթական գիտարշավից. գիտնականները գրեթե երկու ամիս շարունակ քոչել էին նենեց եղջերվապահների հետ։

Վերջին գիտարշավի ժամանակ գիտնականներին հետաքրքրել է, թե ինչպես են մարդիկ տունդրայից տեղափոխվում անտառ։ Որպես կանոն` ամռանը տեղի եղջերվապահները քոչում են Յամալ թերակղզով, որտեղ եղջերուները սնվում են խոտով և թփերով։

Անտառից տունդրա տեղափոխվելը բարդ է, պետք է հատել Կարսկի ծովի ծոցը` Օբսկի ծովախորշը։

«Մենք, օրինակ, մեկուկես ամսում տեղից տեղ ենք քոչել 15 անգամ։ Եթե սովորաբար օրական հաղթահարում են 15-20 կմ (երկու–երեք ժամում), ապա այստեղ` գրեթե 70։ Սառույցի վրա վրան չես խփի, ուստի ճանապարհի վրա ծախսվում է տասը ժամ», – ասում է Տերյոխինան։

Յամալո–Նենեցկի ինքնավար շրջանի իշխանությունները գիտափորձ են առաջարկում եղջերվապահներին. տեղափոխվել Նադիմսկի շրջանի անտառային գոտի։

«Մենք քոչել ենք Կոնստանտին Սերոտետոյի ընտանիքի հետ։ Նրա ընտանիքը մեծ է` ծնողները, կինը և վեց երեխաները։ Երբ մենք գնացինք նրանց մոտ, կրտսեր սերունդն այնտեղ չէր. բոլոր քոչվորների երեխաների նման նրանք սովորում են գիշերօթիկ դպրոցում և վերադառնում են միայն արձակուրդներին», – ասում է Տերյոխինան։

Чрезвычайный и Полномочный посол Армении в России Вардан Тоганян - Sputnik Արմենիա
Հայաստանը Ռուսաստանի հետ լաստանավային անցում կունենա՞. Տողանյանը`բանակցությունների մասին

Նախկինում Սերոտետոյի ընտանիքը քոչել է թերակղզուց։ Ձմեռն անցկացրել են Յուրիբեյ և Յասավեյ գետերի շրջանում, իսկ ամառային արոտավայրերը Բովանենկովո գյուղի մոտ են, որը հիմնադրվել է դեռ 1970-ականներին, երբ այնտեղ հայտնաբերել են գազի խոշոր հանք։

«Տեսնելով, թե ինչպես է վատանում արոտավայրերի վիճակը` Կոնստանտինը որոշել է տեղափոխվել Նադիմսկի շրջան։ Նա ծրագրել է դա անել դեռ անցած տարի, բայց եղանակը թույլ չի տվել։ 2019թ.-ի նոյեմբերին տեղափոխվել է հարավ, ես ու կինս միացել ենք նրանց դեկտեմբերի սկզբին, որպեսզի մի կողմից օգնենք, մյուս կողմից բացառիկ հետազոտություն անենք», – ասում է զրուցակիցը։

Աշխարհից կտրված

Յամալո–Նենեցկի ինքնավար մարզում մոտ հազար մարդ ապրում է քոչվորի կյանքով։ Նրանց 80 տոկոսը անհատ եղջերվապահներ են։ Դժվար է ասել, թե նրանցից քանիսն է ուզում տեղափոխվել անտառ։

Արկտիկական ստացիոնարի գիտաշխատողներն ամռանը հյուր են գնում Կոնստանտինին` պարզելու, թե ինչպես են նենեցներն ու կենդանիներն ադապտացվել նոր պայմաններին։

«Մտադրությունների համար քննադատելը տարօրինակ է». ՌԴ–ն լիազորությունները պահպանեց ԵԽԽՎ–ում

 

«Ինչ ասես կարող է պատահել։ Ամեն դեպքում անհրաժեշտ է գիտական հաշվարկ` որ հոտերը կարող են արածել անտառային շրջաններում։ Անտառ տեղափոխվողները միշտ ունեն գլխաքանակի մի մասը կորցնելու ռիսկ։ Համարվում է, որ անտառում ծնված եղջերուների նոր սերունդն ավելի հեշտ է ադապտացվում»։

Ալեքսանդրան ավելացնում է, որ ուսումնասիրությունների այսքան տարիների ընթացքում եղջերու պահող նենեցների կենսակերպն իր համար արդեն սովորական է թվում։ «Քոչելու ընթացքում մրրիկի մեջ ընկնելը սովորական բան է։ Ապշեցնում է , թե որքան դիմացկուն են այդ մարդիկ այս դաժան կլիմայական ու ամենօրյա ծանր ֆիզիկական աշխատանքի պայմաններում»։

Տոհմական եղջերվաբույծ

Թեև նենեցները չեն նեղվում, որ եղջերուները ձմռանը քոչում են։ «Լավ է` բռնացրեցիք ինձ. հասցրեցիք։ Մի երկու օրից նորից գնալու եմ ձմեռելու», – հեռախոսով ասում է Սերգեյ Սերոտեոն (նա Կոնստանտինի ազգականը չէ, պարզապես ազգանունն է նույնը)։

Встреча премьер-министров Армении и России Никола Пашиняна и Михаила Мишустина (31 января 2020). Алматы - Sputnik Արմենիա
Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն կա. Փաշինյան

Մենք բռնացրեցինք նրան իր տանը` Յար Սալ գյուղում։ Եղջերվաբույծը մի երկու օրով է տուն եկել, բժշկի է գնալու ու հետո վերադառնալու է եղջերուների մոտ։

Նա ավելի քան երեսուն տարի սովխոզում է աշխատել. շարքային եղջերվաբույծ էր, հետո` բրիգադի ղեկավար։ «Նախկինում մոտ 2000 եղջերու կար։ Քոչում էինք տունդրայով։ Հասնում էինք Կարմի ծով ու վերադառնում»։ Հիմա Սերգեյը մասնավոր գործ է անում, 500 եղջերու ունի։ Նրա խոսքով` դա շատ քիչ է։

Սերոտետոն հնատոհմ եղջերվաբույծ է։ «Հայրս հանրային նախիր էր արածացնում։ Բայց սեփական հոտն էլ ուներ` 150 հատ։ Նա մահացավ, երբ ես չորս տարեկան էի։ Ծնվել եմ տունդրայում, դպրոցից հետո վերադարձել եմ եղջերուներիս մոտ», – ասում է Սերգեյը։

Եղջերվապահ նենեցները, որպես քոչվոր ժողովրդի ներկայացուցիչներ,  պետությունից գումար են ստանում։ Բացի այդ, աշխատողները նաև եղջերուների միս ու մորթին են վաճառում։ Դա իրենց «լրիվ հերիքում» է։

Քանի Սերոտետոն եղջերուների հետ է, նրա որդին է տանն է տիրություն անում։

«Նա, ինչպես և ես ժամանակին, հոր հետքերով գնաց։ Ոչ ոք չի ստիպել։ Երեք դուստր ունեմ, բոլորն էլ գյուղում են աշխատում։ Կիսն իմ պես առանց եղջերուների ապրել չի կարող»։

Եղջերվաբույց նենեցների կյանքի մասին ՌԻԱ Նովոստին խոսել է գիտնական Միխայիլ Գոլովատինի հետ։

«Նենեցները արածացնում են եղջերուներին ոչ թե ապրելու համար, այլ ապրում են եղջերու արածացնելու համար։ Դա նրանց կենսակերպն է։ Եղջերուն նրանց համար ամեն ինչ է` սնունդ, տրանսպորտ, բնակավայր»։

Լրահոս
0