Մկոն արձագանքել է Գյումրու քաղաքապետ դառնալու լուրին

© Photo : Armenia TVМкртич Арзуманян
Мкртич Арзуманян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մկրտիչ Արզումանյանը համոզված է, որ շատ ավելին կարող է անել իր երկրի համար, եթե շարունակի զբաղվել իր գործունեությամբ։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը վստահեցնում է, որ Գյումրու քաղաքապետ դառնալու մտադրություն չունի։

Սոցիալական ցանցերում լուր է պտտվում, թե նա Գյումրու նոր քաղաքապետն է լինելու։

Հայկոն ու Մկոն հանդիպել են. Մարությանը լուսանկարներ է հրապարակել

«Սիրելիներս։ Ցանկանում եմ անդրադառնալ վերջին օրերին շրջանառվող ապատեղեկատվությանը։ Ես չեմ պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ, որևէ պաշտոն ստանալու նպատակ չունեմ։ Ես անչափ շատ եմ սիրում իմ աշխատանքը և ասեմ ավելին, զբաղվելով իմ գործունեությամբ, լինելով իմ տեղում` արվեստի բնագավառում, շատ ավելին կարող եմ անել ոչ միայն իմ հարազատ քաղաքի, այլև իմ երկրի համար։ Քաղաքականության մեջ չեմ եղել, չկամ և հուսով եմ, որ մոտակա 100 տարիների ընթացքում չեմ լինի»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մկոյի հիշողությունն էլ վերադարձավ. դերասանի հումորային գրառումը

Նշենք, որ Գյումրին 2012 թվականից ղեկավարում է Սամվել Բալասանյանը։

Սեյրան Օհանյանի կինը երգում է` ես քեզ համար էրվում եմ. տեսանյութ

Լրահոս
0