Եվրոպական հեղինակավոր ավիաընկերությունները չեն դիմանում լոուքոսթերներին. Ռևազյան

© Photo : press office of the Government of RAВстреча первого рейса Милан-Ереван-Милан авиакомпании Ryanair в аэропорту "Звартноц" (14 января 2020). Еревaн
Встреча первого рейса Милан-Ереван-Милан авиакомпании Ryanair в аэропорту Звартноц (14 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ռայն էյրը» նպաստել է մրցակցության ավելացմանը նաև հայաստանյան երկնքում։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահն ԱԺ–ում պատասխանել է պատգամավորների հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Եվրոպական հեղինակավոր ավիաընկերությունները լքում են շուկան էժան փոխադրողների հետ մրցակցությանը չդիմանալով։ Այսօր ԱԺ–ի նիստում հայտնեց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։

Глава Комитета гражданской авиации Татевик Ревазян на встрече первого рейса Милан-Ереван-Милан авиакомпании Ryanair в аэропорту Звартноц (14 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Սիրիան օդային հաղորդակցության համաձայնագիր կստորագրեն. Ռևազյան

««Ռայն էյրը» նպաստել է մրցակցության բարձրացմանը։ Բայց մրցակցությունը միայն Հայաստանում չի բարդացել, Ռումինիայում և Վաստանում է բարդացել»,– ասաց Ռևազյանը։

Նա նաև հայտնեց, որ շուկայից դուրս գալու մասին Հայաստանին տեղեկացրել է ռումինական «Տարոմ» ավիաընկերությունը, բայց ոչ թե մրցակցության, այլ սեփական ֆինանսական խնդիրների պատճառով։

Ryanair ավիաընկերությունը հայտարարել է նոր ուղղություն. Տաթևիկ Ռևազյան

«Ինքն իր ղեկավարությունը մեկ տարում փոխել է արդեն 6 անգամ»,- նշեց Ռևազյանը։

Նշենք, որ ԱԺ-ն քննարկում է Կառավարության ներկայացրած Հայաստանի և  Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Իռլանդական Ryanair ավիաընկերությանը պետբյուջեից գումար չի հատկացվել. Ավինյան

Լրահոս
0