Արցախում կրկին զինծառայող է մահացել

© Sputnik / Asatur YesayantsВоенная каска
Военная каска  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զինծառայողի մահվան հանգամանքերը պարզելու համար կատարվում է քննություն:

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Армянские военнослужащие - Sputnik Արմենիա
Երբ թշնամին նաև ներսից է. ինչո՞ւ է բանակում մթնոլորտը սպանող

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Էլիտար զորամաս գոյություն չունի». Դավիթ Տոնոյանը հերքում է լուրը

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ 23-ամյա պայմանագրային զինծառայողի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննչական խումբը դեպքի վայրում է։ Կատարվում են համապատասխան քննչական գործողութուններ։

Հիշեցնենք, որ զինծառայողների մահվան երկու դեպք էր գրանցվել ընդամենը 2 օր առաջ` փետրվարի 12-ին։ 

Զինծառայողների մահվան դեպքերով քրգործեր են հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Լրահոս
0