Իմ ընկեր Թրյուդոն. Փաշինյանը սելֆի է արել Կանադայի վարչապետի հետ

© Sputnik / Asatur YesayantsОфициальный визит премьер-министра Канады Джастина Трюдо в Армению (12 октября 2018). Еревaн
Официальный визит премьер-министра Канады Джастина Трюдо в Армению (12 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկոլ Փաշինյանը հերթական սելֆին է հրապարակել սոցիալական ցանցում։ Օգատերերից ոմանք նկատել են, որ Կանադայի ու Հայաստանի վարչապետները նմանվել են։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանի ու Կանադայի վարչապետները` Նիկոլ Փաշինյանն ու Ջասթին Թրյուդոն լուսանկարվել են Գերմանիայում։ Փաշինյանը համատեղ լուսանկարը հրապարակել է Facebook–ում։

«Իմ ընկեր Ջասթին Թրյուդոյի հետ»,– լուսանկարին կից գրել է նա։

Նրա էջի հետևորդներից շատերը նշել են, որ Թրյուդոն նմանվել է Փաշինյանին։

Փաշինյանը և Միշուստինը սելֆի են արել Ալմաթիում առաջին երկկողմ հանդիպման ընթացքում - Sputnik Արմենիա
«Սելֆին» հայերեն բառ է. Փաշինյանի և Միշուստինի առաջին հանդիպումը կատակով սկսվեց. տեսանյութ

Հիշեցնենք, որ Թրյուդոն Հայաստան էր եկել 2018 թվականի հոկտեմբերին` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար: Փաշինյանը նրան հայկական արտադրության եռագույն գուլպաներ էր նվիրել։

ՀՀ վարչապետը փետրվարի 13-ին ԳԴՀ է մեկնել աշխատանքային այցով։

Բեռլինում նա արդեն հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Փետրվարի 14-ին վարչապետը մեկնել է Մյունխեն` անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու: Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ համաժողովի շրջանակում Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ է ունենալու:

Վարչապետի հետ Գերմանիա մեկնածների թվում են արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Ryanair լոուքոսթերը կատակել է Փաշինյանի ու Քարդաշյանի սելֆիի թեմայով

Լրահոս
0