Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա. եղանակի տեսություն

© Sputnik / Armine Alexanyanпроспект Тиграна Меца
проспект Тиграна Меца - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանները կանխատեսում են, որ առաջիկա օրերի ընթացքում միայն մեկ օր ձյուն կգա։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Այսօր ցերեկը, փետրվարի 16-ին և 18-20-ը Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Փետրվարի 17-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ը կբարձրանա 6-8 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում
Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա. եղանակի տեսություն - Sputnik Արմենիա
Եղանակի կանխատեսում

Երևանում նույնպես թույլ ձյուն կարող է տեղալ փետրվարի 17-ին։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 3-5 աստիճան տաքության, իսկ գիշերը` 0-2 աստիճան ցրտի սահմանում։

Իմ երեխային էլ կարող է պետք գալ. շինարարները դոնոր դարձան քաղցկեղով հիվանդ երեխաների համար

Լրահոս
0