Անճանաչելի դարձած Ադելը երգել է ընկերուհու հարսանիքին. տեսանյութեր

© REUTERS/Lucy NicholsonГрэмми 2017. Певица Адель
Грэмми 2017. Певица Адель  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երգչուհին ոչ միայն երգել է, այլև անսովոր դեր ստանձնել ընկերուհու խնդրանքով։ Մարդիկ գնահատել են ոչ միայն ելույթը, այլև Ադելի արտաքինը։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Բրիտանացի երգչուհի Ադելն Instagram–ի իր էջում լավագույն ընկերուհու` Լորա Դոքրիլի ու նրա փեսացու Ուգո Ուայթի հարսանիքից լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ADELE (@adelesp)

2017 թվականից ի վեր 31–ամյա երգչուհին առաջին անգամ է հանրության առաջ ելույթ ունեցել (բացառություն են եղել մտերիմների համար հազվադեպ ելույթները մասնավոր խնջույքները ժամանակ)։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ADELE (@adelesp)

Հանդիսության ամենաթեժ պահին Ադելը բեմ է դուրս եկել ու կատարել իր ամենահայտնի երգերից մեկը` Rolling In The Deep–ը։ Բացի իր երգերից, Ադելը երգել է նաև բրիտանական «Spice Girls» խմբի «Spice Up Your Life» հիթը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ADELE (@adelesp)

Ադելը ոչ միայն երգել է, այլև ընկերուհու խնդրանքով պսակադրել է զույգին։ Խնջույքի հյուրերը նկատել են, որ Ադելը շատ է նիհարել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ADELE (@adelesp)

Երգչուհին ավելի վաղ ասել էր, որ մարզասրահ հաճախելու արդյունքում ազատվել է 45 կիլոգրամից։

Աշոտյանի «Իմ լավ ընկեր» երգը վրացի երգիչն իր մայրենի լեզվով է ներկայացրել

Բաժանորդները հիացական մեկնաբանություններ են գրել։

Սեյրան Օհանյանի կինը երգում է` ես քեզ համար էրվում եմ. տեսանյութ

Լրահոս
0