Թուրքիայում քրիստոնյաների գերեզմաններ են պղծել. վեց վանդալի ձերբակալել են

© AFP 2023 / BULENT KILIC / AFPПолиция Турции
Полиция Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չարագործները կոտրել են Թուրքիայի մայրաքաղաքի քրիստոնեական գերեզմանատան տապանաքարերը։ Գերեզմանատան պահակները բռնել են նրանց։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. ՌԻԱ Նովոստին, հղում անելով Hurriyet թերթին, հայտնում է, որ Անկարայի Օրթաքյոյ գերեզմանատանը վեց դեռահաս պղծել են քրիստոնյաների 20 գերեզման ու ձերբակալվել։

Анкара - Sputnik Արմենիա
Թուրքիայում բերման է ենթարկվել հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը

Նշվում է, որ ընդհանուր առմամբ 15–16 տարեկան վեց վանդալ է ձերբակալվել։ Գործը դատախազությանն է փոխանցվել։

Բարբարոս դեռահասները տեղաշարժել են գերեզմանաքարերը և ջարդել դրանք: Գերեզմանատան պահակները բռնել են նրանց, ոստիկանությունում հարցաքննելուց հետո նրանց ազատ են արձակել։

Նշենք` Թուրքիայում պարբերաբար պղծում են քրիստոնեական սրբավայրերը։ Երկար ժամանակ է Թուրքիայի քաղաքացիները վանդալիզմի միջոցով փորձում են գտնել Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի իբր թե թողած գանձերը։ Նրանք այդ նպատակով եկեղեցիներ ու գերեզմաններ են քանդում։

«Թուրքիայի ձեռքը բռնել է պետք». քրդական համայնքը բողոքի երթ է կազմակերպել. լուսանկարներ

Լրահոս
0