Բերման են ենթարկել «Նորատուսցի Ալիկին». ինչ են հայտնաբերել բեռնախցիկում

© Sputnik / Asatur YesayantsПолиция Армении
Полиция Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քրեական աշխարհում հայտնի «Նորատուսցի Ալիկին» բերման ենթարկելուց հետո խուզարկել են նրա մեքենան։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Shamshyan.com–ը հայտնում է, որ այսօր ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել հանցագործ աշխարհում հայտնի քրեական հեղինակություն, «Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բայանդուրյանին։

Полиция Армении проводит обыск в офисе Еркрапа (20 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Նորատուսցի Ալիկի և Օշականցի Գևորիկի տներում

Նա եղել է Lexus LX 470 մակնիշի մեքենայով, նրան ուղեկցել է Lada Priora-ն։ Մաշտոցի բաժնի ոստիկանները` ընթերակաների ներկայությամբ խուզարկել են մեքենան, սակայն ոչինչ չեն հայտնաբերել։ Բեռնախցիկում միայն 3 զրահաբաճկոն (бронежилет) է եղել։

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նորատուսցի Ալիկն արդարացվեց և ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից

Հիշեցնենք, որ 2019թ–ի հուլիսին ոստիկանության 6-րդ վարչության ծառայողները խուզարկություն են կատարել Ալիկ Բայանդուրյանի` Երևանի Շահումյան փողոցում գտնվող տանը, որի ընթացքում հայտնաբերել են օդաճնշիչ հրացան, «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացան։ Զենքերն առգրավվել են։

Լրահոս
0