00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոլեջների դիմորդներին ուզում են կրթությունից դուրս չմնալու հնարավորություն տալ. ի՞նչ գնով

© Sputnik / Karine HarutyunyanСтудент Ереванского гос.института театра и кино в день выборов ректора вуза (22 мая 2019). Еревaн
Студент Ереванского гос.института театра и кино в день выборов ректора вуза (22 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատգամավորների մի խումբ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որն ընդունվելու դեպքում ուսուցման վճարովի համակարգ կներդրվի նաև միջին մասնագիտական կրթական հաստատություններում։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik, Կարինե Հարությունյան. Աշակերտները նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում կկարողանան կրթություն ստանալ նաև վճարովի հիմունքներով։ ՀՀ ԱԺ 3 պատգամավոր` Մխիթար Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Հարություն Բաբայանը «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծ են մշակել այս մասին։ Պատրա՞ստ են արդյոք բուհերն այս փոփոխությանը, և որքանո՞վ կարող է սա իր ազդեցությունն ունենալ կրթության որակի վրա` Sputnik Արմենիան փորձել է պարզել` զրուցելով ոլորտի մասնագետների հետ։

Խաչատրյան. «7-8 տարի է՝ կրթության ոլորտում որևէ ռազմավարական փաստաթուղթ չի ընդունվել»

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն ասաց որ 9-րդ դասարանից հետո նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններ ընդունվածները ներկայում գործող օրենքի համաձայն բացառապես անվճար հիմունքով են սովորում։ Սակայն 12-ամյա կրթությունից հետո քոլեջներում և ուսումնարաններում կան թե՛ անվճար, թե՛ վճարովի տեղեր. այնպես, ինչպես բուհերի դեպքում։

«Գործող օրենքում փոփոխություն կատարելով` այսուհետ 9–րդ դասարանն ավարտողները պետպատվերով տեղերում չընդունվելու դեպքում կկարողանան վճարովի կրթություն ստանալ։ Ի դեպ, բավականին թվով դիմորդներ դուրս են մնում մրցույթի արդյունքում, և սա կարող է լավ հնարավորություն լինեն նրանց համար»,–ասաց Աղբալյանը։

Մյուս կողմից, ըստ նրա, նախարարությունը միշտ անհրաժեշտ թվով պետպատվերի տեղեր է տրամադրել այն մասնագիտությունների գծով, որոնք աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն. անգամ եղել են դեպքեր, որ պատպետվերի տեղերը չեն լրացվել։ Իսկ մրցույթից դուրս մնացած դիմորդներն աշխատաշուկայում ավելի քիչ պահանջարկ ունեցող մասնագիտություններ ընտրածներն են` հաշվապահական հաշվառում, բանկային գործ և այլն։ Այս մասնագիտությունների առումով հիմնականում բարձրագույն կրթություն ունեցողներին են աշխատանքի ընդունում, այլ ոչ թե քոլեջի շրջանավարտներին։

«Բարգավաճ Հայաստանը» բարձրագույն կրթությամբ ղեկավարներ է պահանջում

Мартин Скорсезе рассказывает об учителе-армянине, который сделал ему самый драгоценный подарок - Sputnik Արմենիա
«Նա կոտրում էր մեզ, հետո նորից հավաքում». Սկորսեզեն՝ իր կյանքը փոխած հայի մասին

Ինչ վերաբերում է վճարովի կրթության համար սահմանվող վարձավճարին, ապա այն, ինչպես վստահեցնում է Աղբալյանը, խելամիտ թիվ կլինի։ Ի դեպ, կրթության մասնագետը լավ լուր հայտնեց` այս տարի պետպատվերի թիվը զգալիորեն ավելացել է. անվճար տեղերը միջին մասնագիտականում ավել կլինեն 1600, իսկ արհեստագործականում` 800 տեղով։ 

«Ինֆորմատիկայի պետական քոլեջի» տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը կարծում է, որ նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում վճարովի հիմունքներով կրթությունը խիստ անհրաժեշտություն է։ Նրա խոսքով` շատ ուսումնական հաստատություններ կան, որտեղ դիմորդների թիվը 2-3 անգամ ավել են պետպատվերի տեղերից։

«Դա նաև հավելյալ արտաբյուջե ձևավորելու հնարավորություն կտա ուսումնական հաստատություններին։ Երեխաներ կան, որ դպրոցի ավարտական քննությունները լավ չեն հանձնում կամ այդքան էլ լուրջ չեն մոտենում դրանց, ինչի հետևանքով մի քանի միավորի պատճառով դուրս են մնում կրթական համակարգից։ Բացի այդ, փորձը ցույց է տալիս` շատ ծնողներ կան, որ պատրաստ են վարձ վճարել` միայն թե իրենց երեխան սովորի»,–ասաց Աբրահամյանը։

Սինգապուրի փորձագետները կներգրավվեն Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխման գործընթացում

Նա հայտնեց նաև, որ իրենց մոտ, օրինակ, ուսման վարձը մեկ տարվա համար 218 000 դրամ է։

Հարցին, թե արդյո՞ք սրա հետևանքով կրթության որակի անկում չի լինի, Աբրահամյանը պատասխանեց` չի կարծում, թե ընդհանուր ուսումնական գործընթացը կարող է լուրջ որակական փոփոխություն կրել։ Բացի այդ, կրթությունը կազմակերպելու ընթացքում կան հստակ կանոնակարգեր, որոնք «կստիպեն» պահպանել կրթության որակը` չունենալ շատ բացակայություններ, ցածր գնահատականների դեպքում քոլեջից դուրս թողնել ծույլերին։

Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրեն Սերգեյ Սարգսյանն էլ կարծում է, որ օրենքի փոփոխությամբ կրթական ոլորտում կլինեն ինչպես դրական, այնպես էլ բացասական տեղաշարժեր։ Նրա խոսքով` անվճար կրթությունն ապահովում է որակ` յուրաքանչյուր երեխա պայքարում է, որ բարձր առաջադիմություն ունենա և կարողանա քոլեջ ընդունվել։ Մյուս կողմից` վճարովի կրթությունը հնարավորություն կտա արտաբյուջե ունենալ ու մի շարք խնդիրներ լուծել։

«Վճարովի ուսուցումը կրթության որակի վրա չի ազդի, եթե դպրոցում աշակերտների հետ ավելի լավ աշխատեն. լինում են դեպքեր, որ կարմիր դիպլոմով են գալիս մեզ մոտ, սակայն կարմիր դիպլոմի «բան չեն» »,–ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է պայմաններին` Երևանի պետական հումանիտար քոլեջն այժմ 765 ուսանող ունի, սակայն պատրաստ է մինչև 1000 ուսանողի կրթությունը կազմակերպել։

Նշենք նաև, որ Ազգային ժողովն արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունել է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը։

Ի՞նչ խնդիրեր ենք լուծում ներառական կրթությամբ. 3 մարզում անցկացվել է հետազոտություն

Լրահոս
0