Արարատի մարզում կրկին կրակոցներ են հնչել . կատարվածը ահաբեկել է գյուղի բնակիչներին

© Sputnik / Mikael GabrielyanАвтомобиль патрульной службы полиции Армении
Автомобиль патрульной службы полиции Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ մի խումբ երիտասարդներ ինչ-որ հարցի շուրջ պարզաբանումներ են արել, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Մեր տեղեկություններով՝  երեկ գիշեր կրակոցներ են հնչել Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում։ Միջադեպը տեղի է ունեցել գյուղի մշակույթի տան դիմաց։

Автомобиль скорой помощи - Sputnik Արմենիա
Կրակոցներ Արարատի մարզում. 55-ամյա տղամարդը գլխի վնասվածքներ է ստացել

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝  մի խումբ երիտասարդներ ինչ-որ հարցի շուրջ պարզաբանումներ են արել, որիընթացքումէլհնչելենկրակոցներ։

Sputnik Արմենիայի  տեղեկություններով`  կրակոցներից ոչ ոք չի տուժել: Կատարվածը, ամենայն հավանականությամբ,  ահաբեկել է գյուղի բնակիչներին, քանի որ նրանք կատարվածի մասին տեղեկացրել են իրավապահներին։

Արմավիրում տղամարդը կրակել է կատաղած ցլին

Գյուղ են եկել  ոստիկանության ծառայողներ, որոնք պարզում են միջադեպի մասնակիցների ինքնությունը, նաև թե ով և ինչով է կրակել։

Լրահոս
0