«Ես սիրում եմ ճիշտն ասել...». ինչու է օլիմպիական արծաթե մեդալակիրն աշխատում դպրոցում

© Sputnik / Aram NersesyanТяжелоатлет Тигран Мартиросян
Тяжелоатлет Тигран Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
2008թ.-ին Պեկինում կայացած ամառային օլիմպիական խաղերում ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը 85 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ, որը 2017-ին 2-րդ տեղը զբաղեցրած Անդրեյ Ռիբակովի որակազրկումից հետո վերածվեց արծաթի: Դժվար թե մարզիկը երազում էր դպրոցի ուսուցիչ դառնալու մասին:

2008 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 2008 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը մարզական կարիերան ավարտելուց հետո սպորտում չշարունակեց իր ճանապարհը։ Ոչ ավել ոչ պակաս  նա դարձավ Շիրակի Սառնաղբյուր գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Ի՞նչ տեղի ունեցավ, մի՞թե փորձառու մարզիկը չէր կարող վաստակած փորձն ու վարպետությունը փոխանցել ավելի երիտասարդ ծանրորդներին:

© Sputnik / Aram NersesyanՊեկինի օլիպիադայի արծաթե մեդալը
«Ես սիրում եմ ճիշտն ասել...». ինչու է օլիմպիական արծաթե մեդալակիրն աշխատում դպրոցում - Sputnik Արմենիա
Պեկինի օլիպիադայի արծաթե մեդալը

Sputnik Արմենիան փորձել է պարզել` ինչու Տիգրանն ընդհատեց սպորտային կարիերան, և ինչը նրան տարավ դպրոց։ Ճանաչված ծանրորդը կոնկրետ ոչ մեկին չի մեղադրում իր կյանքի այս շրջադարձի համար: Նա գտնում է, որ պետք է ապրել ոչ թե վաղվա օրով, այլ մտածել այսօրվա մասին:

Շրջադարձային որոշումներ

Իմ կյանքի ընթացքում շատ են եղել կտրուկ ու շրջադարձային որոշումներ: Երբ մտա դպրոց որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, գտա, որ տվյալ պահի համար դա է ճիշտ որոշումը: Իհարկե, կտրուկ որոշումներ կայացնելով` երբեմն քեզ զրկանքների ես ենթարկում, բայց ես դպրոց գնացի մեծ հաճույքով: Շատ լավ հասկանում էի, որ մանկավարժ լինելը շատ պատասխանատու աշխատանք է:

Հայ ծանրորդի «ուշացած» մեդալը ստիպել է վերապրել օլիմպիական լարվածությունը

Գիտեք` դպրոցում շատերը զարմանում էին, շատերը սրտացավություն էին դրսևորում` հաշվի առնելով իմ նվաճած մեդալներն ու իմ արած աշխատանքը, ասում էին` դու քո տեղում չես: Ես չեմ ուզում ինձ բնութագրել, բայց կարծում եմ, որ այս շրջադարձի հիմքում ընկած է իմ բնավորությունը: Ես սիրում եմ ճիշտն ասել բոլոր մակարդակներում, իսկ դա միշտ չէ, որ ընդունվում է:

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Մարտիրոսյանը
«Ես սիրում եմ ճիշտն ասել...». ինչու է օլիմպիական արծաթե մեդալակիրն աշխատում դպրոցում - Sputnik Արմենիա
Տիգրան Մարտիրոսյանը

Տարիների ընթացքում սպորտում ձեռք բերածը ոչ մոռանում ես, ոչ էլ կորցնում: Ես ու իմ թիմակից ընկերները շատ ծանր պայմաններում ենք մարզվել ու պատրաստվել մրցումներին`մոմի լույսի տակ, վառարան վառելով: Կոփվելու յուրահատուկ դպրոց ենք անցել, այնպես որ դժվարություններից երբեք չեմ վախեցել ու չեմ վախենում։

Կյանքը շարունակվում է, և դա ռոմանտիկա չէ

Կյանքը շարունակվում է, ընտանիք, երեխա ունեմ, նրանց պահել է պետք։ Այս պահին աշխատանք չունեմ, երեք տարի դպրոցում աշխատելուց հետո հիմա, կարելի է ասել, գործազուրկ եմ, բայց համոզված եմ` դա էլ կանցնի, օրը կգա, բարին էլ հետը: Ես հանձնվող մարդ չեմ: Երբեք չեմ ասում` երբեք:

Церемония назначения Артура Алексаняна национальным послом ЮНИСЕФ в Армении (18 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ֆուտբոլը կորցրեց, ըմբշամարտը գտավ. ինչպես Արթուր Ալեքսանյանը ընտրություն կատարեց

«Հաջողության ջենթլմենները» ("Джентльмены удачи") ֆիլմում մի արտահայտություն կա ` Украл, выпил - в тюрьму! Романтика!։ Մարզիկի կյանքը ռոմանտիկա չէ: Հաղթանակներից ու պարտություններից առաջ երկար ու տանջալի մարզումներն են, շփումը մարդկանց հետ: Լինում են շատ ուրախալի պահեր, լինում են նաև խիստ տխրեցնող երևույթներ: Ցանկացած  դեպքում մարզիկը պետք է նպատակ ունենա, ձգտի ու հասնի դրան: Ես չեմ կարողացել կեղծել ոչինչ: Ուրախացել եմ, երբ առիթ է եղել, տխրել եմ, երբ դրա պատճառն եմ ունեցել: Միգուցե բնավորության այդ գիծն է ինձ խանգարել, չգիտեմ:

Առանց առաջարկների ու զբաղմունքի

Օլիմպիական մեդալը միշտ էլ բարձր է գնահատվում մյուս բոլոր մեդալներից: Պեկինի 2008 թվականի օլիմպիական արծաթից հետո, ստացվում է`ոչ թե հետ քայլ արվեց, այլ հրաժարում սպորտից: Ցանկություն կար փորձս ու վարպետությունս ավելի երիտասարդներին փոխանցելու: Բայց չի եղել առաջարկ, և ես դա ընդունել եմ նորմալ: Երևի կան պատճառներ, որ առաջարկ չեմ ունեցել:

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Մարտիրոսյանի մեդալները
«Ես սիրում եմ ճիշտն ասել...». ինչու է օլիմպիական արծաթե մեդալակիրն աշխատում դպրոցում - Sputnik Արմենիա
Տիգրան Մարտիրոսյանի մեդալները

Իմ կյանքի ճանապարհը ես եմ ընտրել ու համարում եմ, որ եթե այսպես է ստացվել, ուրեմն ճիշտը սա է։ Սպորտի բացասական կողմը հենց դա է: Նվիրվում ես անմնացորդ, հետո գալիս է մի պահ, երբ ոչ ոքի դու պետք չես սպորտում:

Տղամարդը չպետք է նեղանա

Ես համարում եմ, որ տղամարդը չպետք է նեղանա։ Պարզապես հետևություններ եմ անում ու համապատասխան վերաբուրմունք ցույց տալիս: Ներկայի վիճակն ինձ համար ամենալավն է: Ես երբեք չեմ փոխի ինձ մոտ արմատացած կարծիքը որոշ մարդկանց, ու որոշ երևույթների հանդեպ: Գիտեք` ես երբեք չեմ մոռանում, ո՛չ լավությունը, ո՛չ վատությունը: Եթե սա կմեկնաբանվի, որ ես հիշաչար եմ, ուրեմն հիշաչար եմ: Ես սիրում եմ ճիշտը, իսկ ճիշտը մեկն է լինում։

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Մարտիրոսյանը և Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանը
Տիգրան Մարտիրոսյանը և Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանը - Sputnik Արմենիա
1/6
Տիգրան Մարտիրոսյանը և Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանը
© Sputnik / Aram NersesyanՊեկինի օլիպիադայի մասնակցության նշանը
Պեկինի օլիպիադայի մասնակցության նշանը - Sputnik Արմենիա
2/6
Պեկինի օլիպիադայի մասնակցության նշանը
© Sputnik / Aram NersesyanՏիգրան Մարտիրոսանի մեդալները
Տիգրան Մարտիրոսանի մեդալները - Sputnik Արմենիա
3/6
Տիգրան Մարտիրոսանի մեդալները
© Sputnik / Aram NersesyanՊեկինի օլիմպիադայի արծաթե մեդալակիր, ծանրորդ Տիգրան Մարտիրոսյան
Պեկինի օլիմպիադայի արծաթե մեդալակիր, ծանրորդ Տիգրան Մարտիրոսյան - Sputnik Արմենիա
4/6
Պեկինի օլիմպիադայի արծաթե մեդալակիր, ծանրորդ Տիգրան Մարտիրոսյան
© Sputnik / Aram NersesyanՊեկինի օլիմպիադայի արծաթե մեդալակիր, ծանրորդ Տիգրան Մարտիրոսյան
Պեկինի օլիմպիադայի արծաթե մեդալակիր, ծանրորդ Տիգրան Մարտիրոսյան - Sputnik Արմենիա
5/6
Պեկինի օլիմպիադայի արծաթե մեդալակիր, ծանրորդ Տիգրան Մարտիրոսյան
© AFP 2020 / JUNG YEON-JE Ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը Պեկինի օլիմպիադայում
 Ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը Պեկինի օլիմպիադայում - Sputnik Արմենիա
6/6
Ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը Պեկինի օլիմպիադայում
1/6
Տիգրան Մարտիրոսյանը և Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանը
2/6
Պեկինի օլիպիադայի մասնակցության նշանը
3/6
Տիգրան Մարտիրոսանի մեդալները
4/6
Պեկինի օլիմպիադայի արծաթե մեդալակիր, ծանրորդ Տիգրան Մարտիրոսյան
5/6
Պեկինի օլիմպիադայի արծաթե մեդալակիր, ծանրորդ Տիգրան Մարտիրոսյան
6/6
Ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը Պեկինի օլիմպիադայում
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала