ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի ոստիկանները Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում խոշոր չափի գողություն են բացահայտել. ՌԻԱ Նովոստին գրում է, որ Լոս Անջելեսից թռչող Հայաստանի քաղաքացուց 40 հազար դոլար են գողացել։
Պարզվել է` գողը, Երևան թռչող չվերթի հարևանուհին է եղել։ Նա փորձել է գումարը թաքցնել սպորտային կոշիկների մեջ։
Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ գողությունը բացահայտել են «Շերեմետևոյի» ոստիկանները։ Կասկածյալները կալանավորվել են։
«Զվարթնոցի» աշխատակիցները թալանել են ՌԴ քաղաքացուն. ուղեբեռից 2 մլն դրամի ոսկեղեն են հանել
«Հայաստանի քաղաքացին դիմել է Ռուսաստանի ՆԳՆ–ի «Շերեմետևո» օդանավակայանի հերթապահ ստորաբաժանում` օգնություն խնդրելով գտնել պայուսակը, որը նա թողել էր Լոս Անջելես–Մոսկվա չվերթի ինքնաթիռում։ Պայուսակի մեջ 40 հազար դոլար է եղել»,–նշված է ՆԳՆ հայտարարության մեջ։
«Զվարթնոցում» ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
Ինչպես պարզել են ոստիկանները`գումարն առևանգողները երևանցի ամուսիններ են, որոնք ինքնաթիռում տուժածի կողքին են նստած եղել։ Նրանք կալանավորվել են Մոսկվա-Երևան չվերթի գրանցման ժամանակ։ Ոստիկանները հայտնելեն, որ կինը դժվարությամբ է շարժվել։ Նա ասել է, որ վատ է զգում, բայց, ինչպես պարզվել է` դժվարությամբ քայլելու պատճառը սպորտային կոշիկների մեջ թաքցրած թղթադրամներն են եղել։ Գումարի մյուս մասը նրա ամուսինը թաքցրել է բաճկոնի գրպանում։