Վարկերի տոկոսների նվազման հույսեր կան. վարչապետը նոր թվեր է ներկայացրել

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցРабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Казахстан
Рабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Казахстан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տնտեսության մեջ ամենաարագ աճն արձանագրվել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. 2019թ.–ին Հայաստանի մշակող արդյունաբերությունն աճել է 12%-ով։ Այս վիճակագրական տվյալը facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

2019թ–ի տնտեսական կյանքը` թվերով - Sputnik Արմենիա
2019 թ–ի տնտեսական կյանքը` թվերով

Հայաստան ավելի շատ գալիս են, քան գնում. Փաշինյանին թվերն ուրախացրել են

«Մշակող արդյունաբերությունն 2008-ից ի վեր առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է տնտեսության բոլոր ոլորտների թվում՝ ապահովելով 12.1% կշիռ: Սա նշանակում է, որ մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է և զարգանում»,– գրել է վարչապետը։

Նրա ներկայացրած տվյալների համաձայն` տնտեսության մեջ ամենաարագ աճն արձանագրվել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտներում` կազմելով 27.2%, ինչը զբոսաշրջության բարձր աճի արդյունք է:

Երկրորդ բարձր աճն արձանագրվել է ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ոլորտում`22% տոկոս, ինչը, վարչապետի դիտարկմամբ, վարկերի տոկոսների հետագա նվազման հույսեր է տալիս:

Ինչ փոփոխություններ են կատարվել Զինված ուժերում. Փաշինյանը թվեր է ներկայացրել

Լրահոս
0