Մահափորձ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի աշխատակցի դեմ. հնչել են կրակոցներ

© Sputnik / StringerДорожно-транспортное происшествие на улице Себастия (21 мая 2019). Еревaн
Дорожно-транспортное происшествие на улице Себастия (21 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում կրակոցներ են հնչել: Ըստ տեղեկությունների՝ իրավապահներին հայտնի է կրակողի ինքնությունը:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ երեկ կրակոցներ են հնչել Երևանում։ Թիրախում եղել է մոտ 50-ամյա մի տղամարդ, որը մայրաքաղաքի բնակիչ է։

Автомобиль скорой помощи - Sputnik Արմենիա
Ողբերգական վթար Երևան-Սևան ճանապարհին. 40-ամյա տղամարդը մահացել է

Կրակոցներն արձակել են նրա մեքենայի ուղղությամբ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ գնդակները միայն մեքենան են վնասել, տղամարդը հրազենային վնասվածք չի ստացել։

Հնչել է մի քանի կրակոց։ Մահափորձը կատարվել է Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում, դեպքի վայր են ժամանել Քննչական կոմիտեի և ոստիկանության ծառայողները։

Ողբերգական դեպք Դիլիջանում. երիտասարդ զույգի դիեր են հայտնաբերել

Թաղամասում խոսում են, որ իրավապահներին հայտնի է կրակողի ինքնությունը։

Որոշ լուրերի համաձայն՝ տղամարդն աշխատում է Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում։

Ստեփանավանում երկու կանանց վրաերթի և ողբերգական մահվան տեսանյութը. 18+

Լրահոս
0