Արփինե Հովհաննիսյանի հարսանեկան լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում

© Sputnik / Aram NersesyanАрпине Ованнисян
Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Արփինեն ու Արշակն առաջին կուրսում սովորել են նույն ֆակուլտետում, բայց իրար չեն ճանաչել։ Ծանոթացել են անցյալ տարի` կուրսի 15-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթի ավարտին։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի և «Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն Արշակ Մնացականյանն այսօր ամուսնանում են։ Համացանցում հայտնվել են առաջին լուսանկարները նրա հարսանիքից:

 

Արփինե Հովհաննիսյանի ու փեսացուի հարսանեկան պարի տեսանյութը կարող եք դիտել այստեղ։ 

Ովքե՞ր են ներկա Արփինե Հովհաննիսյանի հարսանիքին

Նշենք, որ զույգը 2019 թվականին դեկտեմբերին արդեն հասցրել էր գրանցել իր քաղաքացիական ամուսնությունը։

Օրեր անց նրանք մեկնել էին Լոնդոն՝ շրջագայության, որտեղ էլ տեղի է ունեցավ զույգի նշանադրությունը։

Հայտնի է, որ Արփինեն և Արշակը առաջին կուրսում սովորել են ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի տարբեր հոսքերում։ 1 տարի սովորելուց հետո Արշակը հեռացել է այդ ֆակուլտետից և ընդունվել բժշկական համալսարան։ Այդ տարիներին Արփինե Հովհաննիսյանն ու Արշակ Մնացականյանն իրար չեն ճանաչել։ Ծանոթացել են անցյալ տարի` կուրսի 15-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթի ավարտին։

Ռուս հարսնացուն իր հարսանիքի ժամանակ երգում է «Ջան, բալես, բալես» երգը․ տեսանյութ

Արփինե Հովհաննիսյանը 36 տարեկան է դարձել անցած տարվա դեկտեմբերի 4-ին, որից հետո նրանք հայտարարել են, որ հանդիպում են միմյանց հետ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала