Ազգային ավիափոխադրողի հարցն ու ԵՄ–ի հետ պայմանագիրը. ի՞նչն է խանգարում մեր քաղավիացիային

© Asatur YesayantsГлава Комитета гражданской авиации Татевик Ревазян перед началом пресс-конференции (16 декабря 2019). Еревaн
Глава Комитета гражданской авиации Татевик Ревазян перед началом пресс-конференции (16 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղավիացիայի կոմիտեն պատրաստ է դիտարկել ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների առաջարկությունները։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, մեկնաբանելով սուղ միջոցներով ազգային փոխադրող ստեղծելու մասին հայտարարությունները, Sputnik Արմենիայի հետ զրուցում նշեց, որ նախորդ տարին ավիաընկերությունների սնանկությունների առումով ռեկորդային է եղել, պետք է լավ ուսումնասիրել շուկան։ 

Ավելի վաղ քաղավիացիայի ոլորտի մասնագետ Դմիտրի Աթբաշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ ազգային ավիափոխադրող ստեղծելու համար պետությանը մեծ գումարներ հարկավոր չեն։

«Պետք է դիտարկել ավիացիայի հետ կապված` 2020 թվականի իրավիճակը։ Պետք է հաշվի առնել, որ 2019 թվականին ավիաընկերությունների սնանկությունների գագաթնակետն էր, այդքան ընկերություն սննկացավ։ Այդ միտումը շարունակվում է»,-նշեց Ռևազյանը։

Դրանից հետ, նրա խոսքով, կարելի է արդեն հայտարարություններ անել, սեփական ավիափոխադրող ստեղծելու համար մեծ միջոցներ պե՞տք են, թե ոչ։

Татевик Ревазян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ռևազյան. «Շատ լավ կլինի, որ մենք ունենանք տեղական ավիափոխադրող»

«Մենք պատրա՞ստ ենք ունենալ ավիաընկերություն, որը դատարկ է թռչելու». Ռևազյան

Քաղավիացիայի կոմիտեի նախագահը նշեց, որ ընդունում են բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս հարցով, փորձում են հասկանալ՝ ինչ օրենսդրական փոփոխություններ են պետք այս ոլորտում։

«Սակայն Քաղավիացիայի կոմիտեն ավիաընկերություն չի ստեղծում, այն նման լիազորություններ չունի։ Եթե մենք դա անենք, փաստացի ստիպված կլինենք հետևել սեփական անվտանգությանը, դա անհեթեթ կլինի»,-նշեց Ռևազյանը։

Հայաստանում օդային օրենսդրության բացակայության վերաբերյալ փորձագետների քննադատությանը պատասխանեց արդեն Քաղավիացիայի կոմիտեի իրավաբանական ծառայության ղեկավար Նելլի Հարությունյանը։

Հայաստանն ու Սիրիան օդային հաղորդակցության համաձայնագիր կստորագրեն. Ռևազյան

Նրա խոսքով՝ կան բազում միջազգային իրավական փաստաթղթեր, կոնվենցիաներ, կարգավորումներ, որոնց Հայաստանը միացել է։

Самолет Sukhoi Superjet 100 - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ ավիափոխադրող ստեղծելու ուղիներ են մշակել

«Մեր Սահմանադրության համաձայն՝ դրանք մեր օրենսդրական բազայի մի մասն են կազմում։ Այս պահին այդ բազան բավարար է բոլոր հարաբերությունները կարգավորելու համար»,-ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ կոմիտեում ծանոթացել են միջազգային փորձին, բոլոր երկրները չէ, որ հատուկ օդային օրենսդրություն ունեն։

 «Հայաստանն այս պահն դրա կարիքը չունի»,-նշեց Հարությունյանը, ավելացնելով, որ ԵՄ հետ պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո եվրոպական կարգավորումները հայկական օրենսդրության մասը կդառնան։ 

Այսպիսով, նրա խոսքով, բոլոր բացերը կլրացվեն։

Ավելի վաղ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հարցրել էր` արդյո՞ք պետությունը պատրաստ է վճարել ազգային փոխադրողի կիսադատարկ չվերթերի համար։

Եվրոպական հեղինակավոր ավիաընկերությունները չեն դիմանում լոուքոսթերներին. Ռևազյան

Լրահոս
0