Իրանում բնակվող հայաստանցիներին հորդորում են դիմել դեսպանատուն

© Sputnik / Антон Быстров / Անցնել մեդիապահոցТегеран, города мира
Тегеран, города мира - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանում Հայաստանի դեսպանությունը, կորոնավիրուսի տարածման վտանգը հաշվի առնելով, դիմել է երկրում ապրող հայաստանցիներին։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն հայտնել գտնվելու վայրի վերաբերյալ:

«Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին»,– նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ դեսպանության հեռախոսահամարներ՝ +98(21)66704833 // +98(21)66760509, բջջային հեռախոսահամար՝ +989121051639:

Կորոնավիրուսը հասել է Իրան. ինչպես վարակը կանդրադառնա Հայաստանում զբոսաշրջիկների հոսքի վրա

Իրանում կորոնավիրուսով վարակվել է 18 մարդ (13–ի մասին հայտնի դարձավ երեկ` փետրվարի 21-ին), որոնցից 4-ը մահացել են։

Արսեն Թորոսյանն անդրադարձել է Իրանում գրանցված կորոնավիրուսի դեպքերին

Լրահոս
0